Հայաստանի պատվիրակությունը Վարշավայում մասնակցել է Perspektywy Women in Tech Summit 2019-ին - VNews

Հայաստանի պատվիրակությունը Վարշավայում մասնակցել է Perspektywy Women in Tech Summit 2019-ին

Նոյեմբերի 13-14-ին Վարշավայում կայացել է Perspektywy Women in Tech Summit 2019 համաժողովը, որին մասնակցություն է ունեցել նաև Հայաստանի պատվիրակությունը:

Միջոցառմանը մասնակցել են 15 կին ուսանողներ տեխնոլոգիական ոլորտի Հայաստանի տարբեր կրթական հաստատություններից, Girls in Tech նախաձեռնությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ):

Համաժողովին որպես խոսնակ հրավիրված Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) բիզնես զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը բացման հատվածում հանդես է եկել ելույթով: Նա խոսել է Հայաստանի և Լեհաստանի միջև տեխնոլոգիական կամուրջ կառուցելու հնարավորությունների մասին, պատմելով, թե Հայաստանը ՁԻՀ ծրագրերի միջոցով ինչպես է զարգացնում տեխնոլոգիական ոլորտը: Ամալյա Եղոյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանում տեխնոլոգիական ոլորտում կանանց ներգրավվածությունը 30 տոկոս է, ինչն աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է:

«Այցը Լեհաստան շատ կարևոր էր, ինչի համար շատ շնորհակալ եմ Հայաստանում Լեհաստանի և Լեհաստանում Հայաստանի դեսպաններին և դեսպանատներին։ Լիահույս եմ, որ որպես հաջողության պատմություն ունենալով Fujitsu Լեհաստանի համագործակցությունը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ) գործող IT Space ընկերության հետ, կարող ենք դեպի մեզ գրավել նաև շատ նոր գործընկերներ և պատվիրատուներ»,- ընդգծել է նա:

Լեհաստան կատարած այցի ընթացքում Ամալյա Եղոյանը նաև գործնական հանդիպումներ է ունեցել, մասնավորապես, Ժեշուվ քաղաքի  փոխքաղաքապետի, Fujitsu Լեհաստանի և Urban Lab-ի ներկայացուցիչների հետ: Վերջինների հետ քննարկվել են հետագա համագործակցության հնարավորությունները, մասնավորապես Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ, ինչպես նաև Հայաստան այցելելու և տեղական ընկերությունների հետ ծանոթանալու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հիշեցնենք, որ Լեհաստանի հետ համագործակցությունը ՁԻՀ-ը սկսել է 2017թ.՝ շնորհիվ Business Armenia-ի ներկայացուցիչ Լուկաշ Վալերյանի, որի հիմնադրած  Blue Idea ընկերությունը և Run IT in Armenia բրենդը փորձում է ոգևորել Լեհաստանի տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներին՝ համագործակցել հայկական ընկերությունների հետ։ Արդյունքում, Fujitsu Լեհաստանը սկսեց համագործակցել ԳՏԿ-ում գործող IT Space ընկերության հետ, ինչի արդյունքում IT Space-ը հետազոտական ծրագրեր է իրականացնում Fujitsu-ի համար: Երկարաժամկետ հեռանկարում է Fujitsu ընկերության մասնաճյուղի հիմնումը Հայաստանում:


Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարացրել է

Հայաստանի պատվիրակությունը Տոկիոյում մասնակցել է World Smart Energy Week-ին

Ինքնավար մեքենաների համար հայկական ընկերության մշակած լուծումը դուրս է գալիս միջազգային շուկա

Բարձր տեխնոլոգիաների միջոցով մարզերի զարգացման ծրագիրն ընդլայնվում է

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը մասնակցել է Շանհայի «Փուցզյան» ինովացիոն համաժողովին

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի պատվիրակության այցը Սան Ֆրանցիսկո (լուսանկարներ)

ԵՊՀ-ի և Սան Խոսեի պետական համալսարանի դասախոսները համատեղ կրթական ծրագիր են մշակում

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը կհամագործակցի Լյուբլյանայի տեխնոպարկի հետ

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը ու Ռուանդայի Smart Africa կենտրոնը կհամագործակցեն

Հայաստանն ու Եթովպիան կհամագործակցեն բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Տավուշի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը միտված կրթական ծրագիր է մեկնարկում

Վայոց Ձորի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը միտված ծրագիր է մեկնարկում

Geeks Against GBV հաքաթոնի հաղթող թիմերն ստացան 1 մլն․ դրամի չափով պարգևներ

Հայտնի են STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» մրցույթի հաղթղները

Տեղի է ունեցել «Ինժեներական քաղաք»-ի հիմնարկեքի արարողությունը

Եվս մեկ միջազգային ինժեներական ընկերություն մուտք գործեց Հայաստան