fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայաստանն աշխարհում 5-րդն է համացանցից գրոհի ենթարկվածների թվով

Հայաստանում 2018թ. հուլիս-սեպտեմբերին օգտատերերի սարքերի 29,16%-ը ենթարկվել է համացանցից վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այս ցուցանիշով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 5-րդ տեղը: Հարևան երկրներից առաջին 20 երկրների շարքում է Ադրբեջանը (8-րդ տեղ, 26,67%)։

Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները, որոնք ստացվել են Kaspersky Security Network-ի (KSN) օգնությամբ 2018թ. երկրորդ եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 29,98% (4-րդ տեղ), իսկ առաջին եռամսյակում՝ 36,78% (7-րդ տեղ)։

Երկիր Գրոհի ենթարկված օգտատերերի %-ը,  2018թ. հուլիս-սեպտեմբեր
1 Վենեսուելա 35,88
2 Ալբանիա 32,48
3 Ալժիր 32,41
4 Բելառուս 31,08
5 Հայաստան 29,16
6 Ուկրաինա 28,67
7 Մոլդովա 28,64
8 Ադրբեջան 26,67
9 Ղրղզստան 25,80
10 Սերբիա 25,38
11 Մավրիտանիա 24,89
12 Ինդոնեզիա 24,68
13 Ռումինիա 24,56
14 Քաթար 23,99
15 Ղազախստան 23.93
16 Ֆիլիպիններ 23,84
17 Լիտվա 23,70
18 Ջիբութի 23,70
19 Լատվիա 23,09
20 Հոնդուրաս 22,97

Միջին հաշվով, աշխարհում համացանցի օգտատերերի համակարգիչների 18,82%-ը երրորդ եռամսյակի ընթացքում ենթարկվել է Malware դասի վեբ-գրոհի, իսկ ապրիլ-հունիսին այդ ցուցանիշը կազմել է 19,59%։

«Թեև համացանցի միջոցով գրոհի ենթարկված օգտատերերի բաժինը Հայաստանում նվազել է, այդ ցուցանիշը նշանակալի մեծ է համաշխարհային միջինից։ Դա նշանակում է, որ օգտատերերը պետք է զգոնություն պահպանեն հատկապես ոչ պաշտոնական կայքերից բովանդակություն ներբեռնելիս եւ ուշադիր լինեն համացանցի տարբեր կայքեր այցելելիս։ Համացանցում անվտանգության պատշաճ ապահովման համար անպայման խորհուրդ է տրվում կիրառել վեբ-պաշտպանության գործառույթով հուսալի հակավիրուսային լուծում»,- նշել է կիբեռանվտանգության փորձագետ, Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

Համացանցի միջոցով վնասաբեր ծրագրերով աշխարհի տարբեր երկրների օգտատերերի համակարգիչների վարակման ռիսկի աստիճանը գնահատելու համար ընկերությունն ամեն երկրում հաշվել է ընկերության պրոդուկտների այն օգտատերերի տոկոսը, որոնց մոտ հաշվետու ժամանակաշրջանում վեբ-հակավիրուսն արձանագրել է վարակման փորձ։

«Ստացված տվյալները հանդիսանում են այն միջավայրի ագրեսիվության ցուցանիշ, որտեղ աշխատում են համակարգիչները տարբեր երկրներում։ Ընդ որում, հաշվի են առնվում Malware դասի վնասաբեր օբյեկտների գրոհները, եւ հաշվի չեն առնվում դեպքերը, երբ վեբ-հակավիրուսն արձանագրում է պոտենցիալ վտանգավոր եւ անցանկալի ծրագրերը, ինչպիսին են RiskTool-ը և գովազդային ծրագրերը»,- նշել են «Կասպերսկի Լաբորատորիա»-ում:


ԱՏՁՄ-ն և ArmSec-ը հայտարարում են պետական էլ. կառավարման համակարգերի տեղեկատվական անվտանգության խոցելիությունների հայտնաբերման մրցույթների շարքի մասին

Կոտրված router-ը կարող է հանգեցնել տվյալների և գումարի կորստի․ զգուշացնում է «Կասպերսկին»

ITSecurity. կիբեռսպառնալիքներ և անվտանգություն (տեսանյութ)

Հաքերները կոտրել են աշխարհի ամենահարուստ մարդու սմարթֆոնը

Kaspersky-ն սեփական օպերացիոն համակարգ է ստեղծում

Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2000 հայկական էլ․ հասցե

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն ամփոփել է տարին

Կիբեռհանցագործները սովորել են կողոպտել բանկոմատներն առանց վնասաբեր ծրագրերի

ԱԱԾ-ն և Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը կհամագործակցեն

Amazon-ը չի պաշտպանել օգտատերերի տվյալները

Հայտնի են ArmSec կոնֆերանսի և Capture The Flag մրցույթի անցկացման օրերը

Հայաստանը վեր է բարձրանում այն երկրների ցանկում, որոնց օգտատերերն առավել հաճախ են ենթարկվում վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի

«Կասպերսկի լաբորատորիան» հայտնաբերել է կեղծ նվեր-քարտերի խարդախ սխեմա

Ադրբեջանական հաքերները կոտրել են Ազգային Ժողովի կայքը․ Սամվել Մարտիրոսյան

«Կասպերսկու» նոր լուծումը կբացահայտի ֆինանսական առցանց-խարդախությունները

IT-ի «թավշյա» ապագան․ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Հակոբ Արշակյան