-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (ՁԻՀ) բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ղեկավարած պատվիրակության կազմում այցելել է Եթովպիա: Աֆրիկյան պետություն կատարած այցի շրջանակում Ամալյա Եղոյանը հյուրընկալվել է Եթովպիայի Նորարարության և Տեխնոլոգիայի նախարարությունում, որտեղ հանդիպել է նախարար Գետահուն Մեկուրիայի հետ:
ՁԻՀ բիզնես զարգացման ղեկավարը նաև հանդիպել է Աֆրիկայի հարցերով ՄԱԿ-ի Տնտեսական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջիովանի Բիհայի հետ:
Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (ՁԻՀ) Եթովպիայում փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադիս Աբեբայի համալսարանի համակարգչային գիտությունների բաժնի հետ:
«Հուշագրի ստորագրումը Եթովպիա այցի կարևորագույն ձեռքբերումներից էր: Այն նախատեսում է երկու երկրներում համատեղ կրթական, հետազոտական և ակադեմիական ծրագրերի անցկացում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկրների խաչաձև համագործակցություն, համատեղ նախագծերի իրականացում, այդ թվում` Ադիս Աբեբայի համալսարանում Ազգային ինժեներական լաբորատորիաների մոդելի (ANEL) ներդրում, ուսանողների եւ դասախոսների փոխանակում, համատեղ նախաձեռնությունների փոխադարձ խթանում եւ այլն»,- նշել է Ամալյա Եղոյանը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո