Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը ու Ռուանդայի Smart Africa կենտրոնը կհամագործակցեն - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը ու Ռուանդայի Smart Africa կենտրոնը կհամագործակցեն

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը եւ Ռուանդայում տեղակայված Smart Africa կենտրոնը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում կհամագործակցեն բարձր տեխնոլոգիաների, ինժեներության եւ կրթության ոլորտներում։

Հուշագիրը ստորագրվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանի՝ Ռուանդա կատարած այցի շրջանակում՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ղեկավարած պատվիրակության կազմում։

Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում տեղակայված Smart Africa կենտրոն այցի ընթացքում Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի եւ Smart Africa-ի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ երկու երկրներում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների եւ նորարարության ոլորտների զարգացմանն ուղղված միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը։

«Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը կարեւորում է Smart Africa-ի հետ համագործակցությունը, քանի որ այն ազդարարում է Հայաստանի եւ Ռուանդայի միջեւ համատեղ նորարարական եւ հետազոտական ծրագրերի իրականացման, բարձր տեխնոլոգիաների եւ ինժեներության ոլորտներում համագործակցության, համալսարանների միջեւ կապերի խթանման, բիզնես շրջանակների փոխգործակցության, ինչպես նաեւ երկու երկրների տարբեր մարզերում Գյումրու եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների մոդելների ներդրման մեկնարկը»,- ընդգծել է Ամալյա Եղոյանը։

Ռուանդա այցի ընթացքում Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի բիզնես զարգացման ղեկավարը եւ պատվիրակության մյուս անդամներն այցելել են Ռուանդայի ցեղասպանության թանգարան, ինչպես նաեւ մասնակցել  Ռուանդայի ցեղասպանության 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։

Հայաստանի պատվիրակությունը Տոկիոյում մասնակցել է World Smart Energy Week-ին

Հայ տվյալագետները կշարունակեն ուսումը Սան Խոսեի համալսարանի Data Analytics մագիստրոսական ծրագրում

«Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը ավելի քան 200 երիտասարդ է համախմբել

Գյումրիում 3-րդ անգամ կանցկացվի «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը

Հայաստանի պատվիրակությունը Վարշավայում մասնակցել է Perspektywy Women in Tech Summit 2019-ին

Ինժեներական քաղաքի մոդելը կներդրվի Եթովպիայում

Ինքնավար մեքենաների համար հայկական ընկերության մշակած լուծումը դուրս է գալիս միջազգային շուկա

Բարձր տեխնոլոգիաների միջոցով մարզերի զարգացման ծրագիրն ընդլայնվում է

Վանաձորում ընթանում է Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը

Մեկնարկել է «Հայաստան – Ինժեներական շաբաթ» միջոցառումների շարքը

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը մասնակցել է Շանհայի «Փուցզյան» ինովացիոն համաժողովին

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը կհամագործակցի Լյուբլյանայի տեխնոպարկի հետ

Հայաստանն ու Եթովպիան կհամագործակցեն բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Տավուշի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը միտված կրթական ծրագիր է մեկնարկում

Վայոց Ձորի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը միտված ծրագիր է մեկնարկում

Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխությունն ընդունում է մասնակցության հայտեր