Հայաստան ժամանած զբոսաշրջիկները նախորդ տարվա համեմատ 120 մլն դոլար ավելի են ծախսել - VNews

Հայաստան ժամանած զբոսաշրջիկները նախորդ տարվա համեմատ 120 մլն դոլար ավելի են ծախսել

Ընթացիկ տարվա առաջին 6 ամսում Հայաստան ժամանած զբոսաշրջիկները ծախսել են 120 մլն դոլար ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ տուրիզմի ոլորտում ունենք դրական տեղաշարժեր:

Վարչապետի խոսքով, դա հայտնի է դարձել՝ վերլուծելով արտասահմանում թողարկված բանկային քարտերով կատարված վճարումները ռեստորաններում, հյուրանոցներում, տարբեր վայրերում:

Նիկոլ Փաշինյանը դիմեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ նշելով. ««Իրավակարգը շատ կարևոր է զբոսաշրջիկների զգացողության համար: Հայաստանում քաղաքացիներն ու զբոսաշրջիկները պետք է իրենց անվտանգ զգան, և դա շատ կարևոր է զբոսաշրջության հետագա զարգացման համար»:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ արտասահմանյան քարտերով գործարքների աճը սննդի կետերում կազմել է 75 տոկոս, հյուրանոցներում՝ 32 տոկոս աճ, կանխիկացման գործարքները՝ 22 տոկոս աճ, գործակալություններում՝ 36 տոկոս աճ, սուպերմարկետներում՝ 38-74 տոկոս աճ:

«Այս տարվա 6 ամսում զբոսաշրջիկների թիվն աճել է 85 հազարով կամ 12,3 տոկոսով: Մենք 2013-ին հետազոտություն ենք արել և պարզել, որ ամեն զբոսաշրջիկ Հայաստանում ծախսել է 730 դոլար: Այսօրվա վերլուծությունները ցույց են տալիս, որ այդ թիվը 880 դոլար է: Հյուրանոցների թիվը 2013-ի համեմատ գրեթե կրկնապատկվել է, աճել է 300-ով»,- ասաց ԿԲ նախագահը:


Forbes-ն անդրադարձել է Հայաստանի տեխնոլոգիական հեռանկարին

Հայաստանը զբաղեցնում է 64-րդ տեղը ամենանորարարական երկրների շարքում

Հայաստանն ու Սինգապուրը քննարկել են ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Նշվել են այն քաղաքները, որոնց նկատմամբ զբոսաշրջիկների հետաքրքրությունն աճել Է տասը տարվա ընթացքում

ԵՄ-Հայաստան առևտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով. արտահանման դյուրացմանը նպաստել է նաև GSP+ համակարգը

Նոր ներդրումներ Կալիֆոռնիայից՝ Հայաստանի ՏՏ ոլորտում

Google Play Store-ը դռները բացել է Հայաստանի առաջ

Հայաստանի լայնաշերտ ինտերնետի արագությունն Եվրոպայում ամենադանդաղներից է

ՀՀ նախագահը և Լևոն Արոնյանը՝ հայտնի բլոգեր Nas Daily-ի նոր հոլովակում (տեսանյութ)

Հայաստանի ՏՏ ոլորտի խոշորագույն գործատուների տասնյակը՝ ըստ Modex-ի

IT-ի «թավշյա» ապագան․ Կարեն Վարդանյան

Hannover Messe 2018-ին Հայաստանը ներկայացել է ներդրումային գրավչություններով

Etix Everywhere-ը Հայաստանում դատա կենտրոն կստեղծի

Հայաստանում նախատեսվում է ստեղծել աշխարհի ամենամեծ մայնինգ ֆերման

Ինչու՞ այցելել Հայաստան․ նոր հոլովակ՝ Renderforest-ից

Fitch-ը հաստատել է «B+» վարկանիշը Հայաստանի համար