-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
2Hz ստարտափը մշակել է բացառիկ ծրագիր, որը վերացնում է շրջապատի աղմուկն՝ օգտագործելով նեյրոնային ցանցերը։ Ստարտափի մշակած Krisp հավելվածը Product Hunt-ում ընդգրկվել է «Golden Kitty» մրցույթի՝ «2018 թվականի տարվա լավագույն արտադրանք» անվակարգի եզրափակիչ փուլում։ Քվեարկությունը բաց է մինչև հունվարի 15-ը, նախընտրելի պրոդուկտի օգտնի կարելի է քվերակել՝ այստեղ։
2Hz-ն ստեղծվել է 2016-ին, ստացել է նախասաղմնային ներդրումներ Granatus Ventures-ից, Hive-ից, SmartGateVc-ից և այլն։ 2018թ․փետրվարին մասնակցել է Բերքլիի համալսարանի 6 ամիս տևողությամբ SkyDeck աքսելերացիոն ծրագրին։ Հուլիսին էլ ստարտափը հայտարարեց Sierra Ventures-ի, Shanda Group-ի, IronFire Ventures-ի և Granatus Ventures-ի ներդրողների կողմից 1,5 մլն․ դոլար սաղմնային ներդրումային ռաունդի հաջող ավարտի մասին։ Նոյեմբերի 16-ին ստարտափի krisp հավելվածը Product Hunt-ում ճանաչվել էր օրվա պրոդուկտ։
2Hz-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանը և Արտավազդ Մինասյանը VNews – Business and Tech-ին պատմել են գաղափարի առաջացման, կիրառվող տեխնոլոգիայի, ներդրումների ու սպասվող ծրագրերի մասին։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո