Հայկական ՏՏ համայնքը մասնակցել է Tbilisi Data Fest 2019-ին - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայկական ՏՏ համայնքը մասնակցել է Tbilisi Data Fest 2019-ին

Մեկնարկել է Tbilisi Data Fest եռօրյա փառատոնը, որին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը՝ կազմված մոտ 100 մասնակիցներից։ Նրանց շարքում կան նաև խոսնակներ, ովքեր ելույթ կունենան կոնֆերանսի օրերին՝ նոյեմբերի 14-16-ին. Դավիթ Աբգարյանը՝ DISQO-ից, Հրանտ Խաչատրյանը՝ YerevaNN-ից, Անուշ Մարտիրոսյանը՝ krisp-ից, Ռուզաննա Բալդրյանը՝ National SDG Innovation Lab-ից, Էդգար Խաչատրյանը՝ Questrade-ից (Կանադա) և Ռուդոլֆ Երեմյանը Windsor.AI-ից (Վրաստան)։

Միջոցառմանն այս տարի ներկա են շուրջ 1000 մասնակիցներ և 60 խոսնակներ ամբողջ աշխարհից։ Քննարկումներն ու ելույթներն ընթանում են տվյալագիտության ու հարակից ոլորտների այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են տվյալները բիզնեսում եւ մարքեթինգում, տվյալներ եւ արհեստական բանականություն եւ այլն: Ունենալով այս ոլորտներում ընդլայնվող համայնք ու զարգացող պոտենցիալ՝ Հայաստանյան մասնագետներն ու ընկերությունները որոշել են անմասն չմնալ տարածաշրջանում ոլորտի զարգացումից։

«Հայաստանում և Վրաստանում տվյալագիտության տարածման ու զարգացման աշխուժությունը` հատկապես արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման ուղղություններով, տարածաշրջանային համագործակցության հույսեր է տալիս, եւ մեր փառատոնը հիանալի հարթակ է երկու երկրների տվյալագիտական համայնքների միջեւ կապերը ստեղծելու եւ ամրացնելու համար»,- նշում է միջոցառման կազմակերպիչներից Հայկ Ասրիյանցը։

Փառատոնն առիթ է ոչ միայն փորձի փոխանակման, այլև միջազգային խոշոր ընկերությունների հետ կապերի ստեղծման համար։ Միջոցառմանն արդեն ելույթ ունեցած խոսնակ Դավիթ Աբգարյանը նշում է.

«Որպես շուկայի հետազոտման ու գովազդի արդյունավետության հարթակ՝ DISQO-ի լուծումները կոնֆերանսի թեմաներից համահունչ են մասնավորապես «տվյալները բիզնեսում եւ մարքեթինգում» ուղղվածության հետ։ Կիսվեցի մեր կիրառած մոտեցումներով ու փորձով, որը բավականին մեծ հետաքրքրություն առաջացրեց տեղի մասնագետների մոտ»։

Tbilisi Data Fest փառատոնն արդեն երրորդ տարին է, ինչ միավորում է տվյալների եւ տվյալագիտության վերլուծաբանների, կիբերանվտանգության փորձագետների, դիզայներների, լրագրողների, պետական եւ մասնավոր սեկտորի ներկայացուցիչների՝ փորձի փոխանակման ու կապերի ստեղծման համար։

  • 4


DISQO-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արմեն Աճեմյանը կխոսի սպառողական շուկայի գաղտնիքների մասին

Հայկական 2Hz-ի Krisp համակարգը ներդրվել է «Ռոստելեկոմ»-ի զանգերի կենտրոնում

Հայաստանում տաղանդների մեծ չափաբաժին կա․ Դրո Քոչարյան

30 ավագ մասնագետ միացել է DISQO-ին. ընկերությունը շարունակում է ընդլայնվել

Հայկական 2Hz-ի բացառիկ լուծումը կներկայացվի NVIDIA GTC 2019 համաժողովում

Հայկական Krisp և Facehub հավելվածների հաղթարշավը Product Hunt-ում

Հայերի ստեղծած Krisp հավելվածը Product Hunt-ում ընդգրկվել է «Golden Kitty» մրցույթի եզրափակչում

Հոկտեմբերի 12-13-ը Երևանում տեղի կունենա «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» գիտաժողովը

Թանիա Սահակյանը՝ ամերիկյան DISQO ընկերության հայաստանյան հեռանկարի ու նոր պլանների մասին