Հայկական ստարտափները կներկայանան հրեշտակ ներդրողներին - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայկական ստարտափները կներկայանան հրեշտակ ներդրողներին

5e3a6eb4cf62a1.00881861 - Հայկական ստարտափները կներկայանան հրեշտակ ներդրողներին

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը (Angel Investor Club Of Armenia) փետրվարի 29-ին կկազմակերպի իր 5-րդ փիչինգ միջոցառումը:

Ակումբը հետաքրքրված են վաղ շրջանի արագ աճող ընկերություններով, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտներ: Ներդրողներին իրենց գաղափարները ներկայացնել ցանկացող ստարտափները կարող են մինչև փետրվարի 10-ը ներկայացնել իրենց բիզնես պլանը: Մանրամասները հասանելի են այստեղ:

AICA-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է նպաստել Հայաստանում ձեռնարկատիրական միջավայրի զարգացմանը: Այն օգնում է նորաստեղծ գաղափարներ ունեցող ձեռներեցներին՝ գտնել խոշոր ներդրողներ: