fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայկական 2Hz-ի բացառիկ լուծումը կներկայացվի NVIDIA GTC 2019 համաժողովում

Հայկական 2Hz ընկերությունը իր AI-ի վրա հիմնված ձայնի որակը բարելավող աշխարհում բացառիկ պրոդուկտը կներկայացնի մարտի 18-21-ը Սան Խոսեում կայանալիք NVIDA GTC 2019 տեխնո-համաժողովի ընթացքում։

2Hz-ի տեխնոլոգիաները ծառայություններ մատուցողներին թույլ են տալիս իրական ժամանակում մաքրել ձայնը կողմնակի աղմուկից, իսկ GPU-ների օգտագործումը թույլ է տալիս տեխնոլոգիան հասանելի դարձնել միլիոնավոր սարքերի համար՝ սմարթֆոններ, նոթբուքեր, պլանշետներ, խելացի ձայնային օգնականներ, խելացի TV-ներ և այլ գաջեթներ, որոնք կապվում են տան կամ մեքենայի հետ։

2Hz-ի մշակած տեխնոլոգիան վերջերս փորձարկել է Head Acoustics-ը, արդյունքում այն զգալիորեն գերազանցել ձայնի որակի և աղմուկի 3GPP ստանդարտները։ 2Hz-ը կցուցադրի իր վերջին լուծումը, որը VOIP զանգերի ընթացքում իրական ժամանակում կվերացնի կողմնակի ձայները։

«Հեռահաղորդակցության և ձայնային ծառայություններ տրամադրող ընկերությունները ցանկություն ունեն օգտվել մեր տեխնոլոգիաներից, որպեսզի բարելավեն ձայնային զանգերն իրենց օգտատերերի համար։ NVIDIA T4 և V100 GPU սարքերը օգնում են առավել հասանելի դարձնել այդ տեխնոլոգիները»,- նշել է 2Hz-ի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը։

Հայկական 2Hz ստարտափը մշակել է բացառիկ ծրագիր, որը հեռախոսազրույցի ընթացքում վերացնում է շրջապատի աղմուկն՝ օգտագործելով նեյրոնային ցանցերը։ Այն ստեղծվել է 2016-ին, ստացել է նախասաղմնային ներդրումներ Granatus Ventures-ից, Hive-ից, SmartGateVc-ից և այլն։ Նախորդ տարվա փետրվարին մասնակցել է Բերքլիի համալսարանի 6 ամիս տևողությամբ SkyDeck աքսելերացիոն ծրագրին։ 

2018-ին ստարտափը հայտարարեց Sierra Ventures-ի, Shanda Group-ի, IronFire Ventures-ի և Granatus Ventures-ի ներդրողների կողմից 1,5 մլն․ դոլար սաղմնային ներդրումային ռաունդի հաջող ավարտի մասին։

2Hz ստարտափի մշակած Krisp հավելվածը ճանաչվել է Product Hunt-ի «Golden Kitty» մրցույթի հաղթող՝ «2018թ․ լավագույն աուդիո և ձայնային արտադրանք» անվակարգում։ 

Ստարտափի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանը և Արտավազդ Մինասյանը VNews – Business and Tech-ին պատմել են գաղափարի առաջացման, կիրառվող տեխնոլոգիայի, ներդրումների ու սպասվող ծրագրերի մասին։

Ընթերցեք նաև՝ 

Հայկական Krisp և Facehub հավելվածների հաղթարշավը Product Hunt-ում

2Hz հայկական ստարտափն աղմուկը վերացնում է AI-ի օգնությամբ (տեսանյութ)

SmartgateVC-ն ներդրում է կատարել հայկական 2Hz և XCloud Networks ստարտափներում

Հայկական ստարթափը ԱՄՆ-ում մեծ հաջողություն է գրանցել

Հայկական Facehub-ն իրական ժամանակում ձեր միմիկաները փոխանցում է նկարներին

SmartGateVC-ն ներդրում է կատարել հայկական Facehub ստարտափում


Himnark-ը նոր ներդրում է ստացել Հայաստանի բիզնես հրեշտակներից (տեսանյութ)

Հայկական ՏՏ համայնքը մասնակցել է Tbilisi Data Fest 2019-ին

ConnectIT նախագիծը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

BANA-ի ներդրողները փակ հանդիպում են ունեցել ստարտափների հետ

#SSS19. Սևան Ստարտափ Սամմիթի հաջողակ ստարտափները (տեսանյութ)

Հայկական Lucky Carrot-ը մշակել է նոր գործառույթ, որը կբարձրացնի աշխատակիցների մոտիվացիան

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը ներդրում է կատարել 2 հայկական ստարտափում

Հայկական 2Hz-ի Krisp համակարգը ներդրվել է «Ռոստելեկոմ»-ի զանգերի կենտրոնում

10Web-ը մշակում է նոր լուծում, որը AI-ի միջոցով կավտոմատացնի վեբ-կայքեր պատրաստելը (տեսանյութ)

Հայկական Evi հավելվածը թույլ է տալիս սնվել զեղչված գներով

Երևանի առաջատար համալսարանները կհամագործակցեն Breedge-ի հետ

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի պատվիրակության այցը Սան Ֆրանցիսկո (լուսանկարներ)

Pinngle մեսինջերը $12 մլն ներդրում է ստացել

Repat Start Up-ն օգնում է հայրենադարձներին իրականացնել իրենց գաղափարները (տեսանյութ)

Founder Institute Yerevan․ նոր ծրագրեր ու հնարավորություններ (տեսանյութ)

Նորաստեղծ ՏՏ ընկերությունների հարկային արտոնություններից օգտվելու ժամկետը երկարաձգվեց