Հայկական Breedge-ը Արհեստական ինտելեկտով է օժտել իր հարթակը - VNews

Հայկական Breedge-ը Արհեստական ինտելեկտով է օժտել իր հարթակը

Հայկական Breedge հարթակում, որի նպատակն է կապ ստեղծել՝ կամրջել, ուսանողներին և գործատուներին, ներդրվել է մեքենայական ուսուցման նոր համակարգ: Ստարտափի համահիմնադիր Վահան Մելքոնյանը VNews – Business and Tech-ին պատմել է հարթակի նոր Արհեստական բանականությամբ օժտված գործառույթի մասին։

«Հունվարի սկզբին մեկնարկեցինք Արհեստական բանականության կամ մեքենայական ուսուցման գործիքը։ Մեզ մոտ ուսանողներն իրենց անձնական հաշիվներն են գրանցում, լրացնում տվյալները ու այդ ինֆորմացիան համակարգը վերլուծելով՝ համապատասխան առաջարկ է անում: Մյուս կողմից էլ, ինֆորմացիա ենք հավաքում կազմակերպությունների մասին՝ հիմնվելով իրենց հրապարակած հայտարարությունների ու նախկինում ունեցած փորձի վրա, թե ինչ աշխատակիցների են վերցրել աշխատանքի, որ հաջող է եղել»,-նշեց նա։

Այսպիսով հավաքագրված տվյալների հիման վրա Արհեստական բանականությամբ օժտված համակարգը ժամանակի ընթացքում սովորում է և բարելավում նոր ներդրված առաջարկությունների համակարգը։ Այս համակարգը ավտոմատ կերպով խորհուրդներ է տալիս, թե ինչ տիպի կազմակերպություններին  ինչպիսի ուսանողներ են հետաքրքիր և հակառակը։ Սա առավել բարձրացնում է ճիշտ ընտրության շանսերը։

«Մենք մշակել ենք մի մեխանիզմ, ինչի արդյունքում ռոբոտը կարդում և հասկանում է անգլերեն նախադասությունների իմաստը ու բանալի բառերի հիման վրա գտնում է՝ որ ուսանողներն են ավելի համապատասխան։ Սա լավ է, այն առումով, որ մենք կարող ենք խնդրել ուսանողներին, որ իրենց անձնական հաշիվները լավ ու մանրամասն լրացնեն, որից հետո արդեն կարող են ավելի պասիվ լինել, քանի որ իրենց մեյլին ժամանակ առ ժամանակ կստանան նոր առաջարկներ։ Կազմակերպություններին նույնպես առաջարկներ են արվելու։ Սա երկկողմանի է»,- ասաց Վահանը։

Breedge-ի թիմը 2 հոգով համալրվել է հատուկ նոր գործառույթի մշակման և զարգացման համար։ Ստարտափն օգնում է կազմակերպություններին գտնել երիտասարդ ու եռանդուն ուսանողների, պրակտիկանտների, սովորեցնել և զարգացնել նրանց, սկսնակ աշխատակիցներին փորձառություն տալ սեփական միջավայրում: Ստարտափն այժմ համագործակցում է 120-ից ավել կազմակերպությունների հետ և ունի ավելի քան 2500 գրանցված ուսանող, ովքեր օգտվում են Breedge-ից:


Հայկական Dowork.ai-ը Product Hunt-ում է (տեսանյութ)

Մայիսի 12-ին հեռահար ձևով կկայանա Հայաստանի ստարտափ ակադեմիայի 5-րդ դեմո օրը

Հայկական Flight Hunter ստարտափը կարող է դառնալ ավիաթռիչքների Uber-ը

Հայ ինժեներները մշակում են արևային պանելներին փոխարինող թափանցիկ արևային պատուհաններ

Lucky Carrot-ը ներդրում է ստացել BANA-ի բիզնես հրեշտակների կողմից

Հայկական SmartClick-ը մշակում է SmartCity նորարարական տեխնոլոգիա

Himnark-ը նոր ներդրում է ստացել Հայաստանի բիզնես հրեշտակներից (տեսանյութ)

Հայկական SuperAnnotate AI-ն առաջարկում է նկարների մշակման բացառիկ տեխնոլոգիա (տեսանյութ)

Հակոբ Արշակյանն արժանացել է մրցանակի արհեստական բանականության ոլորտում ներդրման համար

ConnectIT նախագիծը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

Huawei-ը ներկայացրել Է Ascend 910 պրոցեսորը AI տեխնոլոգիաներով

Անդրեյ Շևչենկոն պաշտոնապես դարձել է BetConstruct և FeedConstruct բրենդների դեսպանը

BANA-ի ներդրողները փակ հանդիպում են ունեցել ստարտափների հետ

#SSS19. Սևան Ստարտափ Սամմիթի հաջողակ ստարտափները (տեսանյութ)

Հայկական Lucky Carrot-ը մշակել է նոր գործառույթ, որը կբարձրացնի աշխատակիցների մոտիվացիան

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը ներդրում է կատարել 2 հայկական ստարտափում