fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայկական Evi հավելվածը թույլ է տալիս սնվել զեղչված գներով

Հայկական Evi անունով վեբ-հավելվածը պայքարում է ուտելիքի կորստի դեմ` տրամադրելով սննդի բիզնեսի ոլորտի ներկայացուցիչներին հարթակ, որը կօգնի նրանց վաճառել արտադրված սնունդը ամբողջովին, նվազեցնելով թափոնների քանակը: Սնունդը Evi-ի միջոցով վաճառվում է զեղչված գներով: VNews – Business and Tech-ը զրուցել է Evi ատարտափի համահիմնադիր Էլմիրա Պողոսյանի հետ։ Նրա խոսքով՝ իր ընկերների հետ փորձում են ստեղծել  մի աշխարհ, որտեղ արտադրված ուտելիքն ամբողջությամբ սպառվում է:

Ո՞րն է ձեր ստարտափի նպատակը, ի՞նչ նշանակություն ունի հավելվածի անվանումը։

-«Evi»-ն «EVITERNITY» բառի կարճ տարբերակն է, որը նշանակում է «հավերժական գոյություն»: Սա վերաբերում է ժամանակին, որն ավելի երկար է, քան հավերժությունը: Այլ կերպ ասած՝ առավել քան ընդմիշտ:

Մեր բիզնեսի հիմնական նպատակը բնության կողմից մեզ տրված ռեսուրսները փրկելն է: Միայն պահպանելով մեր բնությունը տեխնոլոգիական զարգացման ընթացքում, մենք կարող ենք հասնել մարդկության գոյատևման հավերժության: Այլ կերպ ասած Evi-ն արտացոլում է մեր տեսլականը: Evi-ն պայքարում է ուտելիքի կորստի դեմ` տրամադրելով հարթակ սննդի կետերին, որը կօգնի նրանց վաճառել արտադրված սնունդը ամբողջովին, նվազեցնելով թափոնների քանակը: Սնունդը Evi-ի միջեցեվ վաճառվում է զեղչված գներով: Սա եռակողմանի շահութաբեր համագործակցություն է և ընդգրկում է բիզնես-հաճախորդ-բնություն շղթան։ Մեր հարթակի միջոցով՝ սննդի կետերը մեծացնում են իրենց եկամուտները, մարդիկ ստանում են ավելի մատչելի ուտելիք, իսկ մեր շրջակա միջավայրը ազատվում է ավելոդ ջերմոցային գազերի արտանետումից։

Ինչպե՞ս է աշխատում հավելվածը, քանի՞ բաժին ունի, ինչպե՞ս կարող են տեսնել առկա սնունդը, զեղչերը։

-Հավելվածում սնունդ գնելը նվազագույն քայլեր է պահանջում: Այնտեղ ներկայացված է ճաշարանների, ռեստորանների, և սննդի այլ կետերի ցանկ, որոնցից կարող են օգտվել մեր օգտատերերը: Նրանք ստանում են տեղեկություն տվյալ սննդի կետի մասին, մասնավորապես՝ ընդհանուր բնութագիր, քարտեզ, վարկանիշ և առկա սննդի քանակ: Բացի այդ, վեբ հավելվածն ունի նաև մի բաժին որտեղ պատկերված է «դատարկ» խնձոր, որն ըստ գնված սննդի քանակի «լցվելու» է: Երբ խնձորը լցվում է, օգտատերը ստանում է բոնուս: Այդ խնձորի խորհուրդն այն է, որ օգտատերը տեսնի, թե իր կողմից գնված սնունդը ինչքանով է բարելավել մեր շրջակա միջավայրը: Այս բաղադրիչը մեր կազմակերպության հիմնական նպատակին է ծառայում: Մենք ցանկանում ենք ստեղծել մի հասարակություն, որը կհոգա իր շրջակա միջավայրի մասին, չի աղտոտի և դեն չի նետի կյանքի համար առաջին անհրաժեշտության ապրանքներ (այդ թվում նաև սնունդը): Այնուամենայնիվ, մոտավորապես հինգ ամսից, կառավարությանը ներկայացվելու է մի ծրագիր շրջանաձև տնտեսության վերաբերյալ, ըստ որի՝ արտադրված ռեսուրսները թափոնների վերածվելու փոխարեն կվերամշակվեն և կօգտագործվեն:

Նկատում եմ, որ սոցցանցերում ակտիվ եք վերջին շրջանում ու հայտարարություններ եք տարածում զեղչերի մասին։ Ի՞նչ անձագանքներ ունեք, կա՞ն հետաքրքրվողներ, ակտիվության ինչ աստիճան եք նկատում։

-Իրականում մարդկանց արձագանքները շատ դրական են: Նախնական շրջանում հենց սոց․ցանցերն էլ օգնել են մեզ հասկանալ գաղափարի ռեալ լինելը և մարդկանց մեծ ցանկությունը օգտվելու այս հնարավորությունից։ Այս պահին մեր վեբ հավելվածն արդեն գործարկվել է և մենք մեծ ակտիվություն ենք նկատում ­երիտասարդների կողմից:

Ովքե՞ր են ձեր թիրախային խմբում։

-Մեր թիրախային խմբում են այն բոլոր մարդիկ, ովքեր ցանկանում են գումար խնայել, գնելով զեղչված սնունդ և հոգ են տանում իրենց շրջակա միջավայրի մասին:

Այս պահին քանի՞ ընկերության հետ եք համագործակցում և որո՞նք են դրանք։

-Այս պահին համագործակցում ենք Fourchette Buffet-ի հետ, բայց մեր հաճախորդներին դեռ շատ անակնկալներ են սպասվում։

Պատմեք Ձեր թիմի մասին։

-Մենք Ամերիկյան համալսարանի ուսանողներ ենք համարյա բոլորս, բացի մեր ծրագրավորողից ու դիզայներից։ Միտքը առաջանալուց հետո սկսեցի փնտրել մարդկանց, ովքեր այդ միտքը կկիսեն ինձ հետ ու գտա մեր թիմակիցներից Նաիրային, հետո Սերգեին։ Սկզբում մենք 3-ով էինք, դիմեցինք Impact Hub և մեր միտքը հավանեցին, մենք անցանք ու այնտեղ շարունակեցինք ճանապարհը։ Այդ ժամանակ ուզում էինք Հասարակական կազմակերպություն բացել, ուզում էինք ուղղակի մարդկանց համար լավ գործ անել։

Մեր թիմն ընդլայնվեց, մեզ միացան Դանիելը ու Անահիտը։ Թիմի բոլոր անդամներն իրար լրացնում են, որը ճիշտ գործառույթների բաժանման հետևանքն է։ Նախորդ տարի դիմեցինք Sevan Startup Summit այնտեղ մեզ ասացին, որ Հայաստանում դա չի աշխատի, մարդիկ չգիտեն դրա մասին, որ ոչ ոք ձեզ գումար չի տա, չի ֆինանսավորի։ Հետո էլ այստեղ այդքան էլ հասունացած չի մարդկանց մեջ այդ միտքը։ Դրա համար ձևափոխեցինք բիզնեսի և արի ու տե՛ս, որ աշխատում է։

Մասնակցել եք Sevan Startup Summit, Startup Boost Weekend-ին, Repat Start Up Mentorship ծրագրին, Impact Hub-ում եք եղել։ Այս պահին EPIC-ում եք կամ էլի ծրագրեր, որոնց մասնակցո”ւմ եք: 

-Արդեն ավարտել ենք EPIC-ը, պետք է նշել որ EPIC-ի մեծ ձեռքբերումներից եղավ այցը Բեյրութը ինչը թույլ տվեց ուսումնասիրել տեղի ստարտափների խնդիրները, հետաքրքիր լուծումները (այդ թվում նաև պետության կողմից առաջարկված) և հայերի դերը Լիբանանի տնտեսւթյան զարգացմման մեջ:  Մի գաղտնիք բացենք EPIC-ի հետ համագործակցությունը դեռ շարունակվում է և մենք պատրաստվում են այդ համագործակցության շրջանակներում այցելել Silicon Valley։ Բացի այս արդեն ընդունվել ենք Climate Change Tech Accelerator, որը Impact Aim-ի աքսելերատորներից է և մեծ սպասումներ ունենք։


ConnectIT նախագիծը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

BANA-ի ներդրողները փակ հանդիպում են ունեցել ստարտափների հետ

#SSS19. Սևան Ստարտափ Սամմիթի հաջողակ ստարտափները (տեսանյութ)

Հայկական Lucky Carrot-ը մշակել է նոր գործառույթ, որը կբարձրացնի աշխատակիցների մոտիվացիան

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը ներդրում է կատարել 2 հայկական ստարտափում

Հայկական 2Hz-ի Krisp համակարգը ներդրվել է «Ռոստելեկոմ»-ի զանգերի կենտրոնում

10Web-ը մշակում է նոր լուծում, որը AI-ի միջոցով կավտոմատացնի վեբ-կայքեր պատրաստելը (տեսանյութ)

Երևանի առաջատար համալսարանները կհամագործակցեն Breedge-ի հետ

Pinngle մեսինջերը $12 մլն ներդրում է ստացել

Repat Start Up-ն օգնում է հայրենադարձներին իրականացնել իրենց գաղափարները (տեսանյութ)

Founder Institute Yerevan․ նոր ծրագրեր ու հնարավորություններ (տեսանյութ)

Նորաստեղծ ՏՏ ընկերությունների հարկային արտոնություններից օգտվելու ժամկետը երկարաձգվեց

Օտարերկյա ՏՏ ընկերությունները հարկային արտոնություն չեն ստանա

Forest Guard-ը Գլոբալ Ձեռնարկատիրական Կոնգրեսի մրցույթի եզրափակչում է. Սվետլանա Ջաղացպանյան

Հայկական 2Hz-ի բացառիկ լուծումը կներկայացվի NVIDIA GTC 2019 համաժողովում

Index Ventures-ի թիմը հայկական ստարտափներին կներկայացնի Սիլիկոնյան հովտում