-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հայկական Flight Hunter ընկերությունը հայտարարել է, որ ընդունում է պատվերներ աշխարհի տարբեր կետերից դեպի Երևան չարթերային թռիչքներ կազմակերպելու համար։ Դեռևս երկու տարի առաջ հիմնադրված ընկերությունը փորձում էր ստեղծել հարթակ, որը հաճախորդներին հնարավորություն էր տալու աննախադեպ էժան գնով թռիչքներից րոպեներ առաջ ձեռք բերել տոմսեր։
VNews – Business and Tech-ի հետ զրույցում ընկերության համահիմնադիր Տիգրան Պետրոսյանը պատմել է Flight Hunter-ի բիզնես մոդելի փոփոխության և առաջիկա ծրագրերի մասին:
«Հաշվի առնելով այն, որ ավիաընկերությունները դադարել են կանոնավոր չվերթներ իրականացնել, իսկ որոշ փոքր ավիաընկերություններ արդեն իսկ սննկացել են, և աշխարհում գտնվում են միլիոնավոր մարդիկ, ովքեր կարիք ունեն աշխարհի մի կետից մյուս կետ տեղափոխվել, որոշում ենք կայացրել փոփոխություն մտցնել ընկերության բիզնես մոդելի մեջ։
Այժմ մարդիկ կարող են պլատֆորմի միջոցով հայտ տալ որևէ ուղղությամբ թռիչքների կազմակերպելու համար։ Մենք հավաքում ենք այդ հայտերը, և երբ որևէ ուղղությամբ բավարար քանակությամբ պատվերներ գրանցվեն իրականացնում ենք չարթերային թռիչքներ։ Այն մարդիկ, որոնց նշած ուղղությունները բավարար պատվերներ չեն ստանում, ապա կստանան հնարավորինս մոտ թռիչքների առաջարկներ»,- նշեց Տիգրանը։
Այս պահին Flight Hunter-ը փորձում է կազմակերպել աշխարհի տարբեր կետերում գտնվող մեր հայրենակիցների վերադարձը դեպի Երևան։ Զուգահեռ բանակցություններ են տարվում աշխարհի տարբեր ավիաընկերությունների և օդակայանների հետ։
«Այս պահին ստանում ենք մեծ քանակությամբ զանգեր և նամակներ։ Ամենայն հավանականությամբ առաջին թռիչքը կլինի Մոսկվայից դեպի Երևան: Հուսով ենք Flight Hunter-ը հեղափոխական կլինի ավիաթռիչքների իրականացման պատմության մեջ»,- ասաց ընկերության համահիմնադիրը։
Ընկերությունում վստահ են, որ այս ճգնաժամը նոր հնարավորությունների սկիզբ կարող է դառնալ: 2008թ աշխարհը ցնցած տնտեսական ճգնաժամի հետևանք եղան ներկայումս աշխարհին հայտնի այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են AirBnb-ն, Uber-ը, Groupon-ը և այլն։
Այս պահին չվերթների հնարավոր ուղղություններին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ ցանկալի ուղղությամբ թռիչք կազմակերպելու ձեր հայտը լրացնել հնարավոր է այս հղումով:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո