Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Հայերի ստեղծած 2Hz ստարտափի մշակած Krisp հավելվածը ճանաչվել է Product Hunt-ի «Golden Kitty» մրցույթի հաղթող՝ «2018թ․ լավագույն աուդիո և ձայնային արտադրանք» անվակարգում։ Krisp-ը բացառիկ ծրագիրը, որը վերացնում է շրջապատի աղմուկն՝ օգտագործելով նեյրոնային ցանցերը։ Ստարտափի ստեղծման պատմությանը կարող եք ծանոթանալ այստեղ։
Մեկ այլ հայկական հավելված՝ Facehub-ը «2018թ․ Արհեստական բանականության և մեքենայական ուսուցման լավագույն արտադրանք» անվանակարգում լավագույն եռյակում է ընդգրկվել։
Facehub ստարտափն աշխարհում առաջինն է մշակել հատուկ տեխնոլոգիա, որը թույլ է տալիս սովորական սմարթֆոնով դեմքի արտահայտությունները արտապատկերել այլ դեմքերի վրա՝ օգտագործելով մեքենայական ուսուցման ալգորիթմները։ Facehub-ն առաջարկում է Apple-ի մշակած Face ID համակարգի Animoji-ների և Samsung-ի AR Emoji-ների այլընտրանքը։ Օգտատերերը կարող են ցանկացած iPhone-ով անիմացնել ցանկացած լուսանկար։ Ստարտափի հիմնադիր Գարիկ Ավետիսյանի հետ VNews – Business and Tech-ի բացառիկ հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ։
«Golden Kitty» մրցույթի հաղթողների ամբողջական ցանկը հասանելի է այստեղ։
Ընթերցեք նաև՝
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո