fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայկական Lucky Carrot-ը մշակել է նոր գործառույթ, որը կբարձրացնի աշխատակիցների մոտիվացիան

Lucky Carrot-ը նոր ինովացիոն հարթակ է, որը թույլ է տալիս ընկերություններին բարելավել  աշխատակիցների ներգրավվածությունը և մոտիվացիան՝ նպաստելով ավելի լավ աշխատանքային միջավայր ստեղծելուն։

Ընկերությունից VNews – Business and Tech-ին հայտնեցին, որ համակարգը թույլ է տալիս աշխատակիցներին շնորհակալություն հայտնել միմյանց՝ ուղարկելով նախօրոք ընկերության կողմից ստացած վիրտուալ գազարները։ Կուտակված գազարները կարելի է վերածել լավագույն խանութների և ժամանցային վայրերի նվեր քարտերի։

Միևնույն ժամանակ կազմակերպությունը ստանում է աշխատակիցների և ընկերության մշակույթի ուժեղ և թույլ կողմերի, ինչպես նաև նրանց միջև կապի և շփման էֆեկտիվության վերլուծություն։

«Lucky Carrot-ի գաղափարը ստեղծվեց այն պարզ խնդրի պատճառով, որ մեր ընկերությունում՝ Սեվեն Սմարթս-ում, բոնուսային համակարգը ոչ էֆեկտիվ սկզբունքների վրա էր հիմնված։ Ամեն ամիս ղեկավարությունը պարգևատրում էր իրեն ամենալավը դրսևորած աշխատակցին, իսկ մնացածի մոտիվացիան ընկնում էր, քանի որ իրենք էլ էին իրենց լավ դրսևորել։ Մեր ընկերության ներսում կատարած հաքաթոնի շնորհիվ 2018թ․-ի նոյեմբերին ստեղծվեց Lucky Carrot-ը․ մենք սկսեցինք այն անմիջապես օգտագործել իսկ ամիսներ անց մեզ միացիան այլ ընկերություններ»,- նշում է բիզնեսի զարգացման պատասխանատու Մարիամ Գյուլումյանը։

Ի տարբերություն համաշխարհային շուկայում գործող նմանատիպ հարթակների, Lucky Carrot-ը տալիս է տարբեր երկրների տեղական խանութների նվեր քարտեր, և այն շատ ավելի հեշտ է օգտագործել։ Տեսլականն է հասնել նրան, երբ մեծ տվյալներ ունենալու դեպքում կկարողանան աշխատակիցների աշխատանքից դուրս գալու կանխատեսումներ անել՝ օգտագործելով արհեստական բանականություն։

Թիմը բաղկացած է 3 հոգուց․ Զառա Մուրադյան՝ ծրագրի ղեկավար, Նարեկ Տոնոյան՝ ծրագրավորող և Մարիամ Գյուլումյան՝ բիզնեսի զարգացման պատասխանատու։

Թիրախային լսարանի մեջ են մտնում ՏՏ և Ֆինանսական ոլորտի ընկերությունները, որոնք ունեն 10-1000 աշխատակից։ Թիմի պլանների մեջ է մտնում դուրս գալ Մերձբալթյան երկրներ՝ Էստոնիա, Լատվիա և Լիտվա, ինչպես նաև համալրել թիմը և զարգացնել Lucky Carrot-ը։

Ներկայումս հարթակը օգտագործվում է 13 կազմակերպությունների կողմից (ինչպիսիք են ՝ Hero House, SmartClick AI, Chessify, The Crowdfunding Formula, Onex, FinLex և այլն),  որոնց աշխատակիցների ընդհանուր թիվը հասնում է մոտ 500-ի։

Հավելենք, որ Lucky Carrot-ը տալիս է երկու ամիս ծառայությունից անվճար օգտվելու հնարավորություն։


Himnark-ը նոր ներդրում է ստացել Հայաստանի բիզնես հրեշտակներից (տեսանյութ)

ConnectIT նախագիծը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

BANA-ի ներդրողները փակ հանդիպում են ունեցել ստարտափների հետ

#SSS19. Սևան Ստարտափ Սամմիթի հաջողակ ստարտափները (տեսանյութ)

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը ներդրում է կատարել 2 հայկական ստարտափում

Կայացավ Հայաստանի Ստարտափ Ակեդեմիայի 4-րդ դեմո օրը

Հայկական 2Hz-ի Krisp համակարգը ներդրվել է «Ռոստելեկոմ»-ի զանգերի կենտրոնում

10Web-ը մշակում է նոր լուծում, որը AI-ի միջոցով կավտոմատացնի վեբ-կայքեր պատրաստելը (տեսանյութ)

Հայկական Evi հավելվածը թույլ է տալիս սնվել զեղչված գներով

Երևանի առաջատար համալսարանները կհամագործակցեն Breedge-ի հետ

Pinngle մեսինջերը $12 մլն ներդրում է ստացել

Repat Start Up-ն օգնում է հայրենադարձներին իրականացնել իրենց գաղափարները (տեսանյութ)

Founder Institute Yerevan․ նոր ծրագրեր ու հնարավորություններ (տեսանյութ)

Նորաստեղծ ՏՏ ընկերությունների հարկային արտոնություններից օգտվելու ժամկետը երկարաձգվեց

Օտարերկյա ՏՏ ընկերությունները հարկային արտոնություն չեն ստանա

Forest Guard-ը Գլոբալ Ձեռնարկատիրական Կոնգրեսի մրցույթի եզրափակչում է. Սվետլանա Ջաղացպանյան