fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Pinngle մեսինջերը $12 մլն ներդրում է ստացել

Pinngle ստարտափը, որը նաև ունի գրասենյակ Հայաստանում, $12 մլն ներդրում է ստացել։ Մեսենջերն ունի ավելի քան 3 մլն օգտատեր, և թույլ է տալիս իրականացնել վիդեո և աուդիո զանգեր ու փոխանակվել հաղորդագրություններով։

Pinngle-ը կօգտագործի ֆինանսավորումը՝ բարելավելու իր օգտատերերի փորձը, հզորացնելու սպասարկման կայունությունը, ինչպես նաև նոր գործառույթներ գործարկելու և ծառայությունների ինտեգրման նպատակով: Գործադիր տնօրեն Գեղամ Ազատյանը նշում է. «Ներդրումների ներկա միտումներով, VoIP- ի համար բավականին մեծ գումար է: Բայց սա խոսում է այն մասին, որ մեր հատկանիշներն ու արժեքները մեզ մրցակցային ներուժ են տալիս»:

Հավելվածը կարող է աշխատել գրեթե ամենուր՝ ինտերնետի հասանելիությունը սահմանափակող երկրներում, նաև այնպիսի վայրերում, որտեղ նմանատիպ այլ հավելվածներ արգելափակված են։ Հավելվածը կարողանում է զանգերի կայուն որակ ապահովել նաև դանդաղ ինտերնետի պայմաններում, նույնիսկ 2G ցանցում։ 2016թ․ ստեղծված հավելվածի օգտատերերի մեծամասնությունը Մերձավոր Արևելքից և Արևելյան Ասիայից է։

Pinngle-ը հասանելի է App Store-ում և Google Play-ում, ինչպես նաև Windows, Linux և Mac համակարգչային տարբերակներում։


Himnark-ը նոր ներդրում է ստացել Հայաստանի բիզնես հրեշտակներից (տեսանյութ)

ConnectIT նախագիծը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

BANA-ի ներդրողները փակ հանդիպում են ունեցել ստարտափների հետ

#SSS19. Սևան Ստարտափ Սամմիթի հաջողակ ստարտափները (տեսանյութ)

Հայկական Lucky Carrot-ը մշակել է նոր գործառույթ, որը կբարձրացնի աշխատակիցների մոտիվացիան

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը ներդրում է կատարել 2 հայկական ստարտափում

BANA-ի բիզնես հրեշտակները ներդրում են կատարել 4u.am թիմում

Հայկական 2Hz-ի Krisp համակարգը ներդրվել է «Ռոստելեկոմ»-ի զանգերի կենտրոնում

10Web-ը մշակում է նոր լուծում, որը AI-ի միջոցով կավտոմատացնի վեբ-կայքեր պատրաստելը (տեսանյութ)

Հայկական Evi հավելվածը թույլ է տալիս սնվել զեղչված գներով

Երևանի առաջատար համալսարանները կհամագործակցեն Breedge-ի հետ

Repat Start Up-ն օգնում է հայրենադարձներին իրականացնել իրենց գաղափարները (տեսանյութ)

Founder Institute Yerevan․ նոր ծրագրեր ու հնարավորություններ (տեսանյութ)

Նորաստեղծ ՏՏ ընկերությունների հարկային արտոնություններից օգտվելու ժամկետը երկարաձգվեց

Օտարերկյա ՏՏ ընկերությունները հարկային արտոնություն չեն ստանա

Forest Guard-ը Գլոբալ Ձեռնարկատիրական Կոնգրեսի մրցույթի եզրափակչում է. Սվետլանա Ջաղացպանյան