Հայտնի են «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային մրցույթի հաղթողները - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայտնի են «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային մրցույթի հաղթողները

13 917782138 - Հայտնի են «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային մրցույթի հաղթողները

Փետրվարի 5-ին  ամփոփվեցին «Գաղափարից բիզնես» դրամաշնորհային մրցույթի արդյունքները և հայտնի դարձան հաղթողների անունները: Այսպիսով, մրցույթի արդյունքներով Հայաստանում կյանքի կկոչվեն 7 բիզնեսային նորարար գաղափարներ: Դրան կնպաստի պետության հատկացրած 2.5 մլն դրամի աջակցությունը՝ նորարարական գաղափարներն իրագործելու և շուկա դուրս գալու ճանապարհին:

Հաղթող թիմերն են Dzook-ը, Robin-ը, NanoEnergy Solar Cells-ը, InvestigateRobot-ը, Bridge42-ը, Pinokit, SimLas-ը:  Հաղթողներին ընտրել էր անկախ ժյուրին՝ սկզբում մոտ 250 հոգուց, ապա 16 լավագույններից:

«Մի քանի օրվա ընթացքում մոտ 250 հայտ էր ստացվել: Կարծում եմ, որ կառավարության բռնած այն ուղենիշը, որ մենք աջակցում ենք նախաձեռնող քաղաքացուն, այս ծրագրով իրագործվում է: Այսինքն` եթե դուք տեխնոլոգիական ոլորտում  նախաձեռնող եք, ուզում եք ինչ-որ բան ստեղծել, մենք ձեզ հետ կիսում են առաջնային շրջանի ռիսկը: Նաև մեր երիտասարդությանը լավ մեսիջներ ենք հաղորդում՝ լինել ակտիվ, մասնակցել, գաղափարները կյանքի կոչել»,- նշել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Դրամաշնորհը նպատակ ունի աջակցելու տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված բեկումնային գաղափարների կյանքի կոչմանը, նոր լուծումների բացահայտմանը, նորարարության զարգացմանը և առևտրայնացման գործընթացներին՝ խթանելով համագործակցությունը հետազոտական խմբերի և կենտրոնների միջև։

84679203 2383465551892582 2686386848330153984 o 960x456 - Հայտնի են «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային մրցույթի հաղթողները