Հայտնի են Դրեյփերի համալսարանում սովորելու մեկնող հաղթողները - VNews

Հայտնի են Դրեյփերի համալսարանում սովորելու մեկնող հաղթողները

Դրեյփերի համալսարանում պետական կրթաթոշակով սովորելու համար հայտարարված մրցույթի արդյունքներն արդեն հայտնի են: Սա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված կրթական ծրագրերից մեկն է, որը հնարավորություն կտա հայ ձեռնարկատերերին սովորել Սիլիկոնյան հովտի հեղինակավոր կրթական կենտրոններից մեկում՝ Դրեյփերի համալսարանում:

Փետրվարի 13-ին տեղի է ունեցել ծրագրի՝ գարնանը համալսարանում ուսանելու հաղթողների ընտրության եզրափակիչ փուլը: Նույն օրը համագործակցության պայմանագիր է ստորագրվել ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարության և Դրեյփերի համալսարանի միջև, որը նախատեսում է մի շարք համատեղ ծրագրերի իրականացում:

Դրեյփերի համալսարանում սովորելու պետական կրթաթոշակ ստանալու համար ստացվել էր 109 հայտ, որոնցից 5-ը՝ ForestGuard, eSwap, Yolo, OORES, ForgeFiction, արժանացան հաղթողի կոչման: Եվս 3 գաղափարի հեղինակի հաճելի անակնկալ էր սպասվում Դրեյփերի համալսարանի կողմից. Robin, Cerebrus, Garoon ծրագրերի հեղինակները ստացան կրթաթոշակի մասնակի փոխհատուցում համալսարանի ներկայացուցիչների կողմից:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին և Դրեյփերի համալսարանի ներկայացուցիչներին՝ համալսարանի նախագահի գլխավորությամբ, որոնք այս օրերին Հայաստան են ժամանել մրցույթի եզրափակիչ փուլին ներկա գտնվելու և հաղթողներին ընտրելու համար:

«Հայ ինժեներների պատասխանատվությունը կարեւոր առանձնահատկություն է. եթե հայերը մի բան ասում են, որ կանեն, ուրեմն՝ անում են: Եվ դա անում են ժամանակին եւ մեծագույն պատասխանատվությամբ: Սա կարեւոր, բացառիկ հատկանիշ է, որի մասին աշխարհում խոսում են, և խոսում են այնպիսի մարդիկ, ինչպիսին Դրեյփերի համալսարանի նախագահն է: Դա նշանակում է, որ շատ շատերը Հայաստանն ընտրելու են, որովհետեւ մենք պատասխանատու ենք»,- ասել է Հակոբ Արշակյանը։

«Սովորաբար պետական կառավարման մարմինների հետ աշխատանքը շատ երկար է տևում, սակայն Հայաստանի հետ համագործակցությունը բավականին արագ ստացվեց: Սա, կարելի է ասել, կառավարության հետ համատեղ ամենաարագ իրականացված ծրագիրն է մեր պրակտիկայում: Ես անչափ ուրախ եմ, որ մենք միասին ստեղծում ենք Հայաստանի և Սիլիկոնյան հովտի միջև այս կամուրջը՝ ոգևորելու և ոգեշնչելու մարդկանց, որպեսզի հիմնեն ընկերություններ և զարգացնեն իրենց միջավայրը»,- նշել է Դրեյփերի համալսարանի նախագահ Ասրա Նադիմը:

Նշենք, որ այս տարի Դրեյփերի համալսարանում սովորելու համար եւս 2 անգամ մրցույթ կհայտարարվի: Մեկ այլ ծրագրով 30 հայ ձեռնարկատեր կմեկնի Սիլիկոնյան հովիտ՝ ձեռնարկատիրական դասընթացների մասնակցելու: Այս տարի կբացվի նաև հայ ձեռնարկատերերի մշտական ներկայացուցչությունը Սիլիկոնյան հովտում, որը կհամախմբի ոլորտի հայ մասնագետներին Հայաստանի սահմաններից դուրս:

  • 9


Ընդունվում են Դրեյփերի համալսարանում ամառային դասընթացների հայտերը

Դրամաշնորհ «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների կազմակերպման համար

Հայաստանում էլեկտրոնային առևտրի շրջանառությունը գրեթե եռապատկվել է

Հայաստանում թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներ են ընթանում

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Աբու Դաբիում անցկացվող «UMEX/SimTEX 2020» համաժողովին

Հակոբ Արշակյանը՝ Youtube-ի, Google Maps-ի և PayPal-ի հետ բանակցությունների մասին

Լիտվան հետաքրքրված է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելով

Հակոբ Արշակյանն արժանացել է մրցանակի արհեստական բանականության ոլորտում ներդրման համար

Մեկնարկում է «ՆերՈւժ» սփյուռքի ստարթափ ծրագիրը. ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Վանաձորում ընթանում է Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել է ազգային վենչուրային ֆոնդի ֆինանսավորման հետ կապված հարցեր

Հակոբ Արշակյանը հանդիպել է Սպիտակ տան ու ԱՄՆ Կոնգրեսի նորարարությունների խորհուրդների ղեկավարության ու անդամների հետ

Նախարար Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Yerevan Testing Days կոնֆերանսում

Օտարերկյա ՏՏ ընկերությունները հարկային արտոնություն չեն ստանա

ՏՏ նախարարը հանդիպել է Google-ի տնօրենի հետ

Ֆրանսիական «Sigfox» ընկերությունը պատրաստ է համագործակցելու հայաստանյան IoT ստարտափների հետ