Ամփոփվել է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների մրցույթը - VNews

Ամփոփվել է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների մրցույթը

60706736 2306365696050709 270509006080966656 o 1 - Ամփոփվել է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների մրցույթը

Մայիսի 18-19-ը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվեց «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» երկրորդ հեքըթոնը։ Միջոցառման նպատակն է զարգացնել զբոսաշրջությունը հյուսիսային շրջաններում, առավելապես խթանելով թվային և տեխնոլոգիական նորարարությունները, քանի որ թվային տնտեսությունը և զբոսաշրջությունը ՀՀ Կառավարության կողմից դիտարկվում են որպես տնտեսության առաջնային ճյուղեր:

Ամբողջ Հայաստանից 23 թիմեր 24 ժամվա ընթացքում աշխատել են իրենց գաղափարների և լուծումների նախատիպերի վրա և ներկայացրել ժյուրիին: Մրցույթի ընթացքում թիմերին  խորհրդատվություն են տրամադրել absoluteGPS-ի եւ HeroHouse-ի մասնագետները:

Հայտնի են հաղթող թիմերը՝

Guide me (Երևան, 2,000,000 ՀՀ դրամ) – մոբայլ հավելված, որը 4-8 րոպեի ընթացքում 10 լեզուներով կպատմի մշակութային և պատմական ավելի քան 60 վայրերի մասին: Հավելվածում հասանելի քարտեզում նշված կլինեն հյուրատները, սննդի կետերը, հեծանվային և քայլարշավային երթուղիները:

Armenian discovery (Երևան, 1,200,000 ՀՀ դրամ) – օնլայն խանութ և տեղեկատվական հարթակ, որտեղ ներգնա տուր օպերատորները կարող են գրանցել իրենց ընկերությունները և ստանալ մինի կայք: Սա Հայաստանի հեռավոր գյուղական վայրերում բնակվող ստեղծագործ մարդկանց հնարավորություն կտա աշխարհի տարբեր անկյուններում վաճառել սեփական պրոդուկտները:

Guru guide (Երևան, 750,000 ՀՀ դրամ) – հավելվածի օգնությամբ քաղաքների և գյուղերի բնակիչները կարող են սովորել և դառնալ զբոսաշրջային գիդ, գրանցվելով հավելվածում գտնել աշխատանք և կիսվել իրենց քաղաքներին վերաբերող պատմություններով:

Նշված մրցանակները տրամադրվել են ԵՄ-ն բիզնեսների համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի կողմից առաջարկվող լուծումների հետագա զարգացման համար մասնագիտական ծառայությունների տեսքով՝ մարքեթինգային ծախսեր, բիզնես խորհրդատվություն, թարգմանչական ծառայություններ կամ ուսումնական այց դեպի Եվրոպա:

Հեքըթոնի մասնակից մի քանի այլ թիմեր ստացել են խրախուսական մրցանակներ՝ ժյուրիում ներգրավված գործընկեր կառույցների կողմից:

Մասնավորապես՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) պատրաստակամություն է հայտնել աշխատել Visit My Armenia, Armenia Discovery, Improvis, Boo, Hako թիմերի հետ՝ վերջիններիս գաղափարների իրագործման ուղղությամբ:

«Թուֆենկյան Հոսփիթալիթի» ընկերությունը DentTur թիմին տրամադրել է 4 անվճար գիշեր Ձորագետի Թուֆենկյան հուրանոցում:

HeroHouse-ն իր հերթին Travel Trivia թիմին I-game ամպային հարթակում $100,000 արժողությամբ կրեդիտ է տրամադրել:

Ժյուրիի կողմից խրախուսվել են նորարարական գաղափարները, մասնավորապես հետևյալ ոլորտներում.

  • Հայաստանում տուրիզմի մասին իրազեկման տեխնոլոգիական լուծումներ
  • Տեղեկատվության որոնման բարելավում
  • Տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիական լուծումների մշակում ուղղված զբոսաշրջության ոլորտի զարգացմանը։

Հիմք ընդունելով, զբոսաշրջության ոլորտին վերաբերվող առաջին հեքըթոնի հաջողությունը՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Լոռու մարզպետարանի հետ համատեղ կազմակերպում են «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» խորագրով երկրորդ հեքըթոնը՝ համագործակցելով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի հետ:

Մրցույթի իրականացմանն աջակցել է ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:

60680529 2306366212717324 3313596947088015360 o 1 - Ամփոփվել է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների մրցույթը

60668600 2306366229383989 4741784683811962880 o - Ամփոփվել է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների մրցույթը

60877854 2306365816050697 3033380352845414400 o - Ամփոփվել է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների մրցույթը

60439600 2306365422717403 7811383211669323776 n - Ամփոփվել է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների մրցույթը

60540931 2306365426050736 6502660462730018816 n - Ամփոփվել է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների մրցույթը

60487474 2306374646049814 6652230516969832448 n - Ամփոփվել է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների մրցույթը

60706736 2306365696050709 270509006080966656 o 2 - Ամփոփվել է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների մրցույթը

60357290 2304113692942576 9203429752080171008 n - Ամփոփվել է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների մրցույթը

60810173 2304113429609269 5224382894411087872 o - Ամփոփվել է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների մրցույթը

60334706 2303856836301595 1694716171409948672 o - Ամփոփվել է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների մրցույթը

60344097 2303856822968263 2862768446368645120 o - Ամփոփվել է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների մրցույթը

  • 11

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարացրել է

AITC կենտրոնի առցանց դասերը կարանտինի օրերին կօգնեն ձեռք բերել նոր մասնագիտացում

Հայաստանի պատվիրակությունը Տոկիոյում մասնակցել է World Smart Energy Week-ին

Ինքնավար մեքենաների համար հայկական ընկերության մշակած լուծումը դուրս է գալիս միջազգային շուկա

Բարձր տեխնոլոգիաների միջոցով մարզերի զարգացման ծրագիրն ընդլայնվում է

Վանաձորում ընթանում է Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը մասնակցել է Շանհայի «Փուցզյան» ինովացիոն համաժողովին

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի պատվիրակության այցը Սան Ֆրանցիսկո (լուսանկարներ)

ԵՊՀ-ի և Սան Խոսեի պետական համալսարանի դասախոսները համատեղ կրթական ծրագիր են մշակում

Պոլիտեխնիկական համալսարանը և Ռատգերսի համալսարանը կհամագործակցեն

Հայաստանն ու Եթովպիան կհամագործակցեն բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Հայտնի են STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» մրցույթի հաղթղները

Եվս մեկ միջազգային ինժեներական ընկերություն մուտք գործեց Հայաստան

EIF-ը, Սան Խոսեի պետական համալսարանն ու FAST-ը կհամագործակցեն

Կայացավ Ինժեներական երկրորդ համաժողով-ցուցահանդեսը (լուսանկարներ)

Հայտնի են IMG վենչուրային մրցույթի հաղթողները