Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Business Insider պարբերականը հրապարակել է լավագույն սմարթֆոնների տասնյակը, որը կազմվել է` հաշվի առնելով բջջային սարքերի արժեքի ու գործառույթների հարաբերակցությունը:
Առաջին տեղում չինական OnePlus 7T-ն է: Ըստ պարբերականի` հեռախոսը լավագույնն է` Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսների շարքում, գեղեցիկ դիզայն ունի, հիանալի տեսախցիկ և հզոր ինքնակառավարվող մեխանիզմ:
Երկրորդ տեղում Apple ընկերության բոլորովին վերջերս թողարկված iPhone 11-ն է: Սմարթֆոնը 6,1 դյույմանոց էկրան ունի, հզոր պրոցեսոր, ինչպես նաև որակյալ տեսախցիկ:
Երրորդ տեղը զբաղեցնում է OnePlus-ի մեկ այլ` 7 Pro կոչվող սմարթֆոնը: Նրան այլ սմարթֆոններից առանձնացնում է հզոր պրոցեսորը, լավ տեսախցիկը, մատնահետքերի և դեմքի ճանաչման հարցում հեռախոսի գերարագ արձագանքը:
Չորրորդ տեղը զբաղեցրել են Google ընկերության միանգամից երկու գաջեթներ` Pixel 3a-ն և Pixel 3a XL-ը: Վարկանշային ցանկը կազմողների կարծիքով` հեռախոսի նշված մոդելները լավ արտադրողականություն ունեն, ինքնակառավարման մեխանիզմ և «զինված են» OLED էկրաններով:
5-րդ հորիզոնականը զբաղեցրել է OnePlus-ի ևս մեկ մոդել` 6T-ն:
Ցանկում ներառվել են նաև Samsung Galaxy S10e-ն, iPhone XR-ը, Samsung Galaxy Note 10 Plus-ը, Samsung Galaxy S10-ը և Galaxy S10 Plus-ը, ինչպես նաև iPhone 11 Pro-ն և iPhone 11 Pro Max-ը:
Վիդեո
Ֆոտո