fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայտնի են հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքի անցկացման օրերը

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառումը՝ հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքը, այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 5-9` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սպորտային սրահի տարածքում: Ցուցահանդեսը ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

ԴիջիԹեքը համախմբում և արտացոլում է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ձեռքբերումներն ու ապագան: Այստեղ այցելուները ծանոթանում են տեխնոլոգիական զարգացման գլոբալ տենդենցներին: Ոլորտի ներկայացուցիչները ցուցադրում են իրենց նորարական լուծումները, գործարար շփումների ու նոր հնարավորությունների եզրեր են փնտրում և պարզապես՝ տոնում ոլորտային հաջողությունները:

Այս տարվա առանձնահատկություններից մեկն այն է, որ ցուցահանդեսը տեղի կունենա ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառում համարվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT 2019) հետ համատեղ։ WCIT 2019-ին հրավիրված են մասնակցելու տեխնոլոգիական ոլորտի ավելի քան 2000 առաջատարներ՝ շուրջ 60 երկրից:

Նպատակ ունենալով համապատասխանեցնել ԴիջիԹեք տեխնոտոնը միջազգային ստանդարտներին՝ դեռ նախորդ տարվանից Դիջիթեքը սկսել է գրանցել այցելուների նախասիրությունները՝ հետագայում ավելի թիրախավորված առաջարկներով հանդես գալու համար: Ուստի անհրաժեշտ է գրանցվել digitec.am կայքում: Գրանցումն անվճար է:

Այս տարի առաջին անգամ կգործի նաև հատուկ անվճար տրանսպորտ, որը քաղաքի տարբեր հատվածներից կիրականացնի ուղեւորների տեղափոխում դեպի ԴիջիԹեք եւ հակառակ ուղղությամբ:

ԴիջիԹեք 2019 ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում մասնակցել բացառիկ միջոցառման. վերջին 10 տարիների ընթացքում ցուցահանդեսի այցելուների քանակը հասել է ավելի քան 80000-ի: Ամեն տարի ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 120 տեղական և արտասահմանյան ընկերություն: Ցուցահանդեսը լուսաբանվում է Հայաստանի առաջատար հեռուստա և ռադիոալիքների, ինչպես նաև էլեկտրոնային մամուլի եւ սոցիալական մեդիայի միջոցով:

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի եւ ԴիջիԹեք 2019 ցուցահանդեսի կազմակերպիչն Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (ԱՏՁՄ)։  Դիջիթեք 2019-ի ավանդական պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը, պաշտոնական գործընկեր՝ HackTech ընկերությունը, PR գործընկեր՝ P-Art ընկերությունը։


SoftConstruct-ը WCIT-ում կներկայացնի իր նորարարական տեխնոլոգիաները

Կամավորական շարժման ուժը․ «WCIT 2019»-ը հայտարարում է կամավորական շարժման մեկնարկի մասին

Հայտնի են WCIT 2019-ին մասնակցող ՏՏ ոլորտի առաջատարներից մի քանիսի անունները

Սիլիկոնյան հովտում քննարկել են WCIT 2019-ի աշխատանքները

ԱՏՁՄ վարչության անդամները հանդիպել են Թայբեյի պատվիրակության հետ

Ալեքսիս Օհանյանը և Acer-ի հիմնադիր Սթեն Շին կժամանեն Երևան՝ ՏՏ համաժողովին մասնակցելու (տեսանյութ)

ԴիջիԹեք 2018-ը միավորել է ՏՀՏ ոլորտի շուրջ 120 ընկերությունների և մոտ 80 հազար այցելուների

Հայտնի է ԴիջիԹեք 2018-ի ԴիջիԼայֆ սեմինարների օրակարգը

14-րդ ամենամյա ԴիջիԹեք էքսպոն կանցկացվի հոկտեմբերի 5-7-ը

IT-ի «թավշյա» ապագան․ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Հակոբ Արշակյան