fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայտնի են ArmSec կոնֆերանսի և Capture The Flag մրցույթի անցկացման օրերը

Հոկտեմբերի 24-ին, Hero House-ում տեղի ունեցավ OWASP (Open Web Application Security Project) Armenia-ի ամենամսյա հավաքը, որի ընթացքում քննարկվեցին նոյեմբերի 23-24-ին անցկացվելիք ArmSec կոնֆերանսը և Capture The Flag մրցույթը։ ArmSec կոնֆերանսը միջազգային կիբեր֊անվտանգությանը վերաբերող ամենամյա կոնֆերանս է, որը նախատեսվում է իրականացնել նոյեմբերի 24-ին։

Կոնֆերանսի նպատակներից է տեղեկատվական անվտանգությունով զբաղվող մասնագետների համայնքի ամրապնդումը և կիբեռանվտանգության բնագավառի արդի խնդիրների քննարկումը։ Կոնֆերանսի մասնակիցների թվում են լինելու ոլորտի առաջատար մասնագետներ ինչպես Հայաստանից այնպես էլ արտասահմանից: ArmSec կոնֆերանսի ընթացքում նախատեսվում է անցկացնել մի շարք թեմատիկ զեկույցներ եւ քննարկումներ, որոնք միտված կլինեն Հայաստանի տեղեկատվական անվտանգության ոլորտում գործնական լուծումներ գտնելուն։

Կոնֆերանսի հիմնական թեմաներն են.

  • Հայաստանի կիբեր-անվտանգության համայքնի անելիքներն ու խնդիրները ուղղված
    պետական և մասնավոր հատվածի թվային կառավարման (e-gov/gov-tech)
    բարեփոխումներին,
  • Հայաստանում կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությունը
    կիբեր֊հարձակումներից,
  • Հանրային իրազեկումը տեղեկատվական անվտանգությանը վերաբերող
    խնդիրներին,
  • Կրթական ծրագրերում կիբեր֊անվտանգության ներառումը,
  • Կիբեր֊հարձակումների վերաբերյալ տեղեկատվության հանրայնացման խնդիրները,
  • Ransomware տիպի հարձակումները հայաստանյան բիզնեսների վրա. պաշտպանության հնարավոր ուղիները և ազդեցությունները,
  • APT տեսակի թիրախավորված հարձակումները Հայաստանի պետական և մասնավոր կազմակերպությունների վրա,
  • DNSSEC վերաբերող խնդիրները եւ դրա ներմուծումը Հայաստանում,
  • Blockchain համակարգերում տեղեկատվական անվտանգության ռիսկերը:

Կոնֆերանսի նախորդող օրը՝ նոյեմբերի 23-ին կսկսվի Capture the Flag (CTF) մրցույթը, որի նպատակն է կիբեր-անվտանգության վերաբերյալ մարտահրավերների եւ առաջադրանքների շուրջ միավորել ոլորտի երիտասարդ մասնագետներին։ Երկօրյա միջոցառման ընթացքում 100-ից ավելի մասնակիցներ, լուծելուվ տարբեր բարդություն ունեցող առաջադրանքներ, կհավաքեն միավորներ։ Ամենաշատ միավորներ հավաքած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ։

ArmSec Կոնֆերանսի և Capture the Flag (CTF) մրցույթի կազմակերպիչներն են ArmSec հիմնադրամը, “OWASP” Armenia-ն, Illyuria Security ընկերությունը և SmartGateVC վենչուրային ֆոնդը: Կազմակերպիչների թիմը բաց է տարբեր ձեւաչափերում համագործակցության համար:


Himnark-ը նոր ներդրում է ստացել Հայաստանի բիզնես հրեշտակներից (տեսանյութ)

ArmSec կիբեռանվտանգության կոնֆերանսը տեղի կունենա նոյեմբերի 23-ին

ConnectIT նախագիծը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

BANA-ի ներդրողները փակ հանդիպում են ունեցել ստարտափների հետ

#SSS19. Սևան Ստարտափ Սամմիթի հաջողակ ստարտափները (տեսանյութ)

Հայկական Lucky Carrot-ը մշակել է նոր գործառույթ, որը կբարձրացնի աշխատակիցների մոտիվացիան

ԱՏՁՄ-ն և ArmSec-ը հայտարարում են պետական էլ. կառավարման համակարգերի տեղեկատվական անվտանգության խոցելիությունների հայտնաբերման մրցույթների շարքի մասին

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը ներդրում է կատարել 2 հայկական ստարտափում

Հայկական 2Hz-ի Krisp համակարգը ներդրվել է «Ռոստելեկոմ»-ի զանգերի կենտրոնում

10Web-ը մշակում է նոր լուծում, որը AI-ի միջոցով կավտոմատացնի վեբ-կայքեր պատրաստելը (տեսանյութ)

Հայկական Evi հավելվածը թույլ է տալիս սնվել զեղչված գներով

Երևանի առաջատար համալսարանները կհամագործակցեն Breedge-ի հետ

Pinngle մեսինջերը $12 մլն ներդրում է ստացել

Repat Start Up-ն օգնում է հայրենադարձներին իրականացնել իրենց գաղափարները (տեսանյութ)

Founder Institute Yerevan․ նոր ծրագրեր ու հնարավորություններ (տեսանյութ)

Նորաստեղծ ՏՏ ընկերությունների հարկային արտոնություններից օգտվելու ժամկետը երկարաձգվեց