fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայտնի են Startup Boost Weekend Vol5-ի հաղթողները (լուսանկարներ)

Ապրիլի 26-28-ը Հայաստանի ֆրանսիական համալսարանում կայացավ թվով հինգերորդ Startup Boost Weekend-ը, որի ընթացքում 12 համալսարանների ավելի քան 120 ուսանողներից տեղում կազմված թիմերը 54 ժամում գեներացրին նոր գաղափարներ և փորձեցին իրականացնել դրանք Startup մշակույթին ինտեգրման միջոցով, այնուհետև իրենց ստացած արդյունքները ամփոփեցին ու փիչ արեցին ժյուրիի առջև:

Այսպիսով հայտնի են հաղթող թիմերը։ Առաջին տեղում Ամերիկյան համալսարանի ուսանողների ստեղծած UniQ ստարտափն է, որը ստացավ 500 եվրո դրամական պարգև։ Թիմի անդամ Անժելա Պողոսյանը VNews – Business and Tech-ի հետ զրույցում նշեց, որ հաճախ մարդիկ դժվարանում են իրենց Instagram-ի էջում նկարների ու հրապարակումների համար հետաքրքիր նկարագրություն մտածել, և իրենց ստեղծած հավելվածը կօգնի նրանց սոցցանցում։ Հավելվածում կարելի է ներմուծել նկարը և այնտեղ նախապես գրանցված ստեղծագործ անհատները կփորձեն այդ նկարին համապատասխանող յուրահատուկ նկարագրություններ գրել։

Worthie-ն երկրոդ տեղում է 350 եվրո դրամական պարգևով։ Մարիամ Գյուլումյանի խոսքով՝ օնլայն հարցում անցնողների համար ստի դետեկտոր են ստեղծել։ Փորձելու են որոշել, թե որքան անկեղծ են օգտատերերը պատասխանում տարբեր հարցումների և օնլայն թեստերի հարցերին։ Չափման հիմնական մեթոդը արագությունն է, մարդկանց առցանց վարքը, նախկին պատասխանների հետ համեմատությունները և այլն։

Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց և 200 եվրո ստացավ Cool Collab թիմը։ Սոնա Ավագյանը ներկայացրեց իրենց վեբ հարթակը, որն կօգնի ուսանողներին պրակտիկ գիտելիքներ ստանալ՝ տարբեր ընկերություններում իրական նախագծերի վրա աշխատելու հնարավորությամբ։ պրակտիկայի ավարտին տվյալ ընկերությունը գնահատւմ է ուսանողին և այդ գնահատականները հետո կարելի է օգտագործել աշխատանքի ընդունվելիս։ Ֆինանասկան պարգևը ծախսելու են իրենց հարթակը բարելավելու վրա, առաջիկայում ծրագրում են դիմել EPIC ինովացիոն կետրոն։

Միջոցառումը կազմակերպել էին «Քաթըլիսթ» բարձր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հիմնադրամը՝ Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համաֆինանսավորվող և ԳՄՀԸ-ի կողմից իրականացվող   «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, Rostelecom Armenia, BlockLab Armenia, Hero House, Creatr, PCAT և 10Web.io ընկերությունների հետ։

  • 7