-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
2019թ.-ի սեպտեմբերի 20-22-ին Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ “Startup Boost Weekend Vol6” միջոցառումը:
«Քաթըլիսթ» բարձր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հիմնադրամը՝ Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համաֆինանսավորվող և ԳՄՀԸ-ի կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, «Ռոստելեկոմ» Հայաստանի, Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի, «Բրիջ» ստարտափի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների ինովացիոն ինկուբատորի և Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ կազմակերպեցին “Startup Boost Weekend Vol6” միջոցառումը:
“Startup Boost Weekend Vol6” 54 ժամ տևողությամբ միջոցառումը խթանում է ուսանողների ձեռնարկատիրական մտածողությունը: Երեք օրվա ընթացքում 7+ համալսարաններից 80 ուսանողներ հնարավորություն ունեցան միասին աշխատել, կազմավորել թիմեր, գեներացնել գաղափարներ և իրագործել դրանք՝ ստարթափ մշակույթում ինտեգրվելու միջոցով: Մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպելու և աշխատելու 20-ից ավել փորձառու մենթորների, ձեռնարկատերերի և ներդրողների հետ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը, «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը, և “EU-SMEDA” ծրագրի Հաղորդակցության և հանրոյին կապերի ղեկավար Նունե Քոչինյանը։ Ընդգծվեց միջոցառման կարևորությունը հայ ուսանողների համար և շեշտվեց ծրագրի դերը վերջիններիս նորարարական գաղապարների իրագործման ճանապարհին:
Այս միջոցառումը ուսանողներին տվեց եզակի հնարավորություն տարբեր ունակությունների հետ համատեղ՝ միավորելով ծրագրավորողներին, դիզայներներին, ձեռնարկատերերին, շուկայագետներին, արտադրական մենեջերներին, ստարթափ նախաձեռնողին, կազմավորելով նոր թիմեր և կառուցելով նոր ստարթափեր:
Հաղթող թիմերն են՝
Հաղթողներին պարգևատրվեցին մրցականեր՝
“Startup Boost Weekend Vol6”-ը կազմակերպվում է ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում՝ համագործակցելով «Ռոստելեկոմ» Հայաստանի, “BlockLab” Հայաստանի, “Hero House”-ի, “uniQ”-ի, “Eventor”-ի, “PCAT”-ի, “Breedge”-ի և “10Web.io”-ի հետ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո