fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայտնի են Ucraft-ի «Թույն» մրցույթի հաղթողները (լուսանկարներ)

Հունվարի 27-ին ամփոփվեց Ucraft-ի «Թույն» անվանումով մրցույթը։Անդավաճան մնալով իր ոճին` Ucraft-ի թիմը մրցանակային տեղերը հայտարարեց անսովոր և չափազանց հետաքրքիր տարբերակով։ 

Երրորդ հորիզոնականում կամ այսպես կոչված «Թույնացու» անվանակարգում հաղթող ճանաչված Գոհար Մարտիրոսյանի` butoh.ucraft.me նախագծի անվանումը դուրս հանվեց չափից դուրս մեծ ծրարից։

Երկրորդ հորիզոնականում կամ պարզապես «Թույն» կոչվող անվանակարգում էր Վահրամ Սահակյանի tipikarmenian.ucraft.me-ն՝ տիպիկ հայկական սթիքերների մասին նախագծով։

Հաղթող ճանաչվեց «Բութանիա» անունը կրող նախագիծը (butania.ucraft.me): Սառույցը բառի բուն իմաստով կոտրվեց և միջից դուրս հանվեց հաղթողի անունը: Ոգեշնչված Բութանիա թաղամասի կենցաղով և տեղին բնորոշ կոլորիտային զրույցներով՝ 22- ամյա Մանե Ենգիբարյանը, որը մասնագիտությամբ դիզայներ է, մրցույթից ընդամենը 4 օր առաջ ստեղծած նախագծով զբաղեցրեց մրցանակային առաջին հորիզոնականը։ Այն կրում էր «Թույնագույն» անունը:

ucraft-ը մոտ ժամանակներում ադապտացված կլինի Հայաստանյան օգտատերերի համար, և բոլոր գործող վճարային համակարգերով հնարավոր կլինի օգտվել ucraft-ի մատուցած ծառայություններից:

Ռեպորտաժը՝ շուտով։

  • 5