Հայ հիմնադիրներ ունեցող Dexatel-ը միջազգային նոր հաջողություններ է գրանցում - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայ հիմնադիրներ ունեցող Dexatel-ը միջազգային նոր հաջողություններ է գրանցում

Հայ հիմնադիրներ ունեցող Dexatel ընկերությունը, որը հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ է տրամադրում, ընդգրկվել է Carrier Community-ի 2020թ. գլխավոր մրցանակի (GCCM / CC-GLOBAL AWARDS 2020) հավակնորդների կարճ ցանկում համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Tata Communications-ը, Deutsche Telekom-ը, China Telecom-ը, Orange-ը և այլն:

VNews – Business and Tech-ին ընկերությունից հայտնեցին, որ նոմինացվել են 4 տարբեր անվանակարգերում՝

  • SMS ծառայությունների լավագույն մատակարար՝ համալիր լուծում
  • SMS ծառայությունների տարածաշրջանային լավագույն մատակարար
  • Լավագույն “Connecting the Unconnected” օպերատոր
  • Եվրասիայի տարվա օպերատոր

Carrier Community-ն հանդիսանում է միջազգային տեղեկատվական և հեռահաղորդակցման ոլորտի ընկերությունների թափանցիկ ինդուստրիալ հարթակ, որը ստեղծված է Voice, Data, SMS, Datacenters, MVNO,Cable Subsea և այլ տեղեկատվական տեխնոլոգիաներ և ծառայություններ մատուցող կազմակերպությունների բիզնեսի տարբեր սեգմենտների միջև գործարար հարաբերություններ ստեղծելու և զարգացնելու համար։ Այստեղ ներկայացված են ավելի քան 2300 միջազգային և լոկալ օպերատորներ 130 երկրներից։

«Dexatel-ի համար այդպիսի հայտնի ընկերությունների հետ համատեղ նոմինացվելը մեծ քայլ է և մեծ նվաճում է, որն իր մեծ ազդեցությունն ունի միջազգային հեռահաղորդակցության ոլորտում»,- նշել են ընկերությունում:

Հիշեցնենք, որ Dexatel-ն այն ընկերությունների ցանկում է, որոնք 2015-2018 թվականներին ունեցել են ամենաբարձր եկամտաբերության տարեկան ցուցանիշը՝ ըստ Financial Times-ի։

Dexatel-ը հիմնադրվել է 2015 թվականին և ունի 800-ից ավել բիզնես հաճախորդներ, որոնց ցանկում են China Telecom, Vodafone, Orange, SAP, Paysera և այլ ընկերություններ: Այն տրամադրում է հեռահաղորդակցության ծառայություններ` ինչպիսիք են միջազգային զանգեր, ռոումինգ, SMS hubbing, A2P messaging, Google RCS, Verified SMS և Whatsapp/Viber business messaging։ Dexatel-ը նախատեսված է բոլոր այն բիզնեսների համար, որոնք ցանկանում են կապ հաստատել, ներգրավել և հաղորդակցվել իրենց հաճախորդների հետ։