Հավելված, որը կօգնի երեխա ունենալ հայտնի աստղից - VNews

Հավելված, որը կօգնի երեխա ունենալ հայտնի աստղից

IvacBqNpeONZ - Հավելված, որը կօգնի երեխա ունենալ հայտնի աստղից

Թվային առցանց խանութներում նոր հավելված է հայտնվել «Icon: ваши дети со звездами» անվանմամբ, որը նեյրոցանցերի միջոցով ցույց է տալիս, թե ինչպիսի տեսք կունանա հայտնի մարդկանց և ձեր համատեղ երեխաները: Ռուսական App Store-ում այս ծրագիրը զբաղեցնում է առաջին տեղը «Լուսանկարներ և տեսանյութեր» անվանակարգում

Պարզելու համար, թե ինչ կարող է լինել աստղից բեղմնավորված երեխան, օգտատերը պետք է վերբեռնի իր պատկերը և ընտրի հայտնիներից մեկին: Այնուհետև նեյրոցանցը վերլուծում է «ծնողների» դեմքի հիմնական հատկությունները և ստեղծում նոր պատկեր: Վիրտուալ երեխայի տարիքը կարելի է սահմանել 5-ից 37 տարի:

Ծրագիրը կարող եք անվճար օգտագործել երեք օր: Հայտնի անձանց կատալոգում լիարժեք մուտքով շաբաթական բաժանորդագրությունն արժե 299 ռուբլի: Նոր հասանելի է Google Play-ում և App Store-ում: