Yandex տաքսին փորձարկում է նոր գործառույթ․ վարորդներն անցնում են անձի նույնականացման թեստ - VNews

Yandex տաքսին փորձարկում է նոր գործառույթ․ վարորդներն անցնում են անձի նույնականացման թեստ

Համակարգում անախորժություններից խուսափելու համար Yandex Taxi ծառայությունը փորձարկում է նոր գործառույթ,  որը հիմնված է վարորդների ձայնի և դեմքի նույնականացման վրա։ Ներկայումս Yandex-ը մշակում է նոր գործառույթ, որը թույլ կտա առավել հարմարվետ և հուսալի տարբերակով իրականացնել այս գործողությունը։ Այս տվյալները կօգտագործվեն վարորդի անձնական բնութագրում,- այս մասին տեղեկատվությունը հայտնվել է ընկերության ВКонтакте-ի պաշտոնական էջում։

Վարորդն ընդամենը  պետք է երկու գործողություն կատարի՝ լուսանկարվի դիմացի տեսախցիկով և անցնի փոքրիկ թեստ։ Այս ամենը կտևի մեկ րոպեից ավելի քիչ։ Առաջին փորձը ցույց է տվել մինչև 90 % ճշգրտություն։

Վարորդների հետ թեստավորման փուլը շարունակվում է։