Հոկտեմբերի 12-13-ը Երևանում տեղի կունենա «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» գիտաժողովը - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Հոկտեմբերի 12-13-ը Երևանում տեղի կունենա «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» գիտաժողովը

հոկտեմբերի 12-13-ը Երևանում տեղի կունենա «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» (ԳՏՄ) գիտաժողով` հիմնարար ու կիրառական հետազոտությունների ապագայի հարցերը քննարկելու նպատակով:

Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից: Գիտաժողովին աջակցում է Եվրոպական միությունը` «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի (EU-SMEDA) միջոցով, «SmartGateVC» վենչուրային ֆոնդի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (ԻԱՊԻ), ՀՀ ԿԳՆ Գիտության կոմիտեի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, «Հայաստանի երիտասարդական» հիմնադրամ և «DISQO» ՍՊԸ-ի հետ համատեղ:

Գիտաժողովում խրախուսվելու է գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համագործակցությունը: Գիտաժողովի շրջանակում ընդգրկված են զուգահեռաբար անցկացվող նիստեր վեց ոլորտներում, մասնավորապես` քվանտային հաշվարկներ, մեքենայական ուսուցում, միկրոէլեկտրոնիկա, կիբեր անվտանգություն, համակարգչային տեսունակություն, վերականգնվող էներգետիկա, դիտարկվելու են գիտական նվաճումների կարգավիճակը, դրանց վերլուծության և ներկայացման հարցերը, ինչպես նաև քննարկվելու են գիտության և տեխնոլոգիաների միջև համագործակցության հնարավոր ուղիները:

Գիտաժողովը մեկտեղելու է տարբեր ոլորտներում առաջատար տեխնոլոգիաներով աշխատող գիտահետազոտողների և ինժեներների` թե´ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից և թե´ ակադեմիական շրջանակներից: Զեկուցողների թվում են ոլորտի բազմաթիվ հեղինակավոր առաջատար մասնագետներ, ներառյալ «SmartGateVC»-ի գործընկեր Վազգեն Հակոբջանյանը, Գուգլում քվանտային հաշվարկների և արհեստական ինտելեկտի բիզնեսի զարգացման տնօրեն Հրաչ Աչադջյանը, Ռուբեն Գյուլզադյանը «Mento Graphics»-ից, Հրանտ Խաչատրյանը «YerevaNN»-ից և այլք:

Բացման խոսքով հանդես կգան ՀՀ կրթության և գիտության նախարար պրն. Արայիկ Հարությունյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար պրն. Հակոբ Արշակյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար պրն. Հակոբ Ավագյանը,  Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան ն.գ. Մաթիաս Կիսլերը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ պրն. Գրիգորի Ցյուրիսը և այլ պաշտոնատար անձինք:

Գիտաժողովը կծառայի որպես հարթակ`

  • Գիտահետազոտական վերջին արդյունքների վերաբերյալ նորարարական գաղափարները ներկայացնելու և քննարկելու համար` տեխնոլոգիական հարցերի նիստերում,
  • Ընթացիկ մարտահրավերները` որպես գիտական տարբեր ուղղություններում տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները ներկայացնելու համար` համատեղ նիստերի և կլոր սեղանի քննարկումների ընթացքում,
  • Գիտահետազոտողների և ինժեներների երիտասարդ սերնդի և ոլորտի առաջատարների միջև հանդիպումների ու շփումների համար։

Շնորհանդեսներից բացի, նախատեսված են մի շարք խմբային քննարկումներ հետևյալ թեմաներով.

  • Քվանտային հաշվարկներ
  • Մեքենայական ուսուցում
  • Միկրոէլեկտրոնիկա
  • Կիբեր անվտանգություն
  • Համակարգչային տեսունակություն
  • Վերականգնվող էներգետիկա

ԳՏՄ գիտաժողովի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այստեղ:


Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի 5-րդ շրջափուլի առանձնահատկությունները (տեսանյութ)

Կայացավ ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի պաշտոնական փակման միջոցառումը

Հայկական ՏՏ համայնքը մասնակցել է Tbilisi Data Fest 2019-ին

DISQO-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արմեն Աճեմյանը կխոսի սպառողական շուկայի գաղտնիքների մասին

Հայաստանում տաղանդների մեծ չափաբաժին կա․ Դրո Քոչարյան

30 ավագ մասնագետ միացել է DISQO-ին. ընկերությունը շարունակում է ընդլայնվել

Հայաստանի Ստարտափ Ակադեմիան ընդունում է 4-րդ շրջանի դիմում հայտեր

Հայաստան Ստարտափ Ակադեմիայի 3-րդ սերնդի ստարտափները ներկայացրին իրենց գաղափարները (լուսանկարներ)

Նոյեմբերի 24-25-ին կկայանա ArmCTF 2018 մրցույթը

Հայտնի են ArmSec կոնֆերանսի և Capture The Flag մրցույթի անցկացման օրերը

Hero House-ը մեկ տարեկան է (տեսանյութ)

SuperAnnotate AI. հայ ինժեներները ստեղծել են պատկերների մշակման բացառիկ տեխնոլոգիա

Երևանում կայացավ «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» (ԳՏՄ) գիտաժողովը (տեսանյութ)

Թանիա Սահակյանը՝ ամերիկյան DISQO ընկերության հայաստանյան հեռանկարի ու նոր պլանների մասին

Հայկական Facehub-ն իրական ժամանակում ձեր միմիկաները փոխանցում է նկարներին

SmartGateVC-ն ներդրում է կատարել հայկական Facehub ստարտափում