Ձախողված մարքեթինգի 5 պատմություն - VNews

Ձախողված մարքեթինգի 5 պատմություն

Մարքեթինգում առաջին հայացքից հանճարեղ թվացող գաղափարները կարող են գործնական կիրառության ժամանակ ունենալ հակառակ արդյունք։ Մարդիկ դրանք ընկալում են կամ միտումնավոր արված քայլեր, կամ պարզապես մարդկանց անփույթ գործողությունների հետևանք։

Ներկայացնում ենք մարքեթինգային ձախողումների  5 պատմություն։

5․ Walmart-ը և գիրուկները

Ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար իրոք բարդ է հագուստ ընտրել։ Օգտվելով այս հանգամանքից՝ Ամերիկյան Walmart ընկերությունը Հելոուինին ընդառաջ ցանկացավ պարծենալ իր մեծ չափսի հագուստի նմուշներով․ ընկերությունը սկսեց  դրանց լուսանկարները համարձակորեն տարածել համացանցում։ Բանն այն է, որ լուսանկարների հետ տեղադրված էր նաև հետևյալ գրությունը՝ «Հագուստ գիրուկների համար»։ Բազմաթիվ քննադատություններից և օգտատերերի մեկնաբանություններից հետո, Walmart-ը ստիպված եղավ հրապարակային ներողություն խնդրել և համացանցից հեռացնել լուսանկարները։ Զարմանալի չէ, որ այս միջադեպից հետո ընկերությունը ստիպված էր որպես փոխհատուցում կլորիկ գումար վճարել։

4․ Zara-ն և «Զոլավոր գիշերազգեստով տղան»

Համընդհանուր սեր վայելող Zara բրենդը 2014 թվականին թողարկեց մանկական գիշերազգեստների մի հավաքածու, որը հետագայում վաճառքից դուրս հանվեց։ Առաջին հայացքից այս զոլավոր գիշերազգեստների հետ ամեն ինչ կարգին էր․ դրանք որակյալ էին, ոճային և բավականին հարմարավետ։ Խնդիրն այս դեպքում ոչ ավել ոչ պակաս, գիշերազգեստը պատող զոլերի մեջ էր։ Դրանք հիշեցնում էին հայտնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ֆիլմի և համանուն գրքի սյուժեն, որտեղ պատմվում է գերմանական համակենտրոնացման ճամբարում գերիների կյանքի մասին, ովքեր կրում էին զոլավոր գիշերազգեստներ։

1 2

Apple-ը «կորոնավիրուսային» թարմացում ունի iPhone-ի և iPad-ի համար

Շրջանաձև և գունավոր QR կոդեր. Ինչ է ծրագրել Apple-ը

Xiaomi-ի հաջողությունը կամ այն, ինչ նույնիսկ երազում չէին տեսել Apple-ն ու Samsung-ը

Apple-ն ու Google-ը չեն կարողանա հետևել մարդկանց

Apple-ը կթողարկի iPhone SE Plus-ը ավելի ուշ, քան երնթադրվում էր

Google-ը բանկային քարտ կթողարկի

Թիմ Քուկը՝ Apple-ի ճակատագրի մասին

Ի՞նչ iPad գնել 2020-ին

Apple-ը հասանելի է դարձրել մարդկանց տեղաշարժի վիճակագրությունը

Apple-ը իր սարքավորումներին նոր գործառույթ «կսովորեցնի»

Google-ը և Apple-ը կմիավորվեն կորոնավիրուսի դեմ պայքարում

iOS 14-ը նոր հնարավորություն կտա iPhone-ներին

Ինչպես դիմակը դեմքին արգելաբացել iPhone-ը Face ID-ով

Top-10 աշխարհի չամուսնացած միլիարդատերերը

Եվս մեկ «կրկնօրինակում» Apple-ից. Huawei-ն նորույթ ունի

Ինչպես հաղթահարել կարանտինն ու չգժվել․ Netflix-ը Instagram Show կգործարկի