Ձախողված մարքեթինգի 5 պատմություն - Page 2 of 2 - VNews

Ձախողված մարքեթինգի 5 պատմություն

3.  Սփամ U2-ից

U2 լեգենդար ռոք խումբը նույնպես դարձել է մարքեթինգային խառնաշփոթի մասնակից։ Songs of Innocence ալբոմը թողարկելիս նրանք անգամ չէին էլ կարող պատկերացնել, որ դա մարդկանց մի խմբի համար կվերածվի գլխացավանքի։ Ալբոմն, առանց օգտատերերի իմացության, հայտնվեց շուրջ 33 մլն մարդու iTunes-ում։ Այս քայլը մարդկանց շրջանում դժգոհության մեծ ալիք բարձրացրեց։ Նրանք պահանջեցին, որ այս ալբոմը հեռացվի ձայնադարանից։ Շուտով Apple-ը թողարկեց հատուկ ծրագիր, որով հնարավոր եղավ այն հեռացնել iTunes-ից։

2. Օսկարի իսպանական կիքսերը

Օսկար հանրահայտ կինոմրցանակաբաշխության ժամանակ կազմակերպիչ Ամերիկյան կինոակադեմիայի theacademy  ինստագրամյան էջից արվել էր մի հրապարակում, որը քննարկումների պատճառ հանդիսացավ։ Ռոբերտ Դե Նիրոյի և իսպանացի դերասանուհի Պենելոպե Կրուզի լուսանկարը հրապարակելիս՝ էջը գրության հատվածում Կրուզի փոխարեն նշել էր մեկ այլ իսպանուհու՝ Սալմա Հայեքի անունը։ Ոմանք սա համարում էին մտածված մարքեթինգային քայլ, իսկ  մյուսներն էլ՝ պարզապես շփոթմունք։ Օգտատերերի մի խումբ էլ իր մեկնաբանություններում բավականին հանգամանալից բացատրել է, որ այս քայլով ամերիկացիները ցանկացել են ասել, որ իրենց համար այլազգիները ունեն միևնույն դեմքը։

1. Վտանգավոր Twitter-ը

Ռասիզմի երանգով մարքեթինգային հերթական ձախողումը կապված է ամերիկյան ֆուտբոլային ակումբներից New England Patriots-ի թվիթերյան հրապարակումներից մեկի հետ։ Patriots-ը Twitter-ում  հրապարակում էր արել իր միլիոներորդ հետևորդի պատվին։ Ակումբի էջը պատահականության սկզբունքով տարբեր օգտատերերի ուղարկել էր լուսանկարներ, որոնց վրա հետագայում հայտնվելու էին նրանց մականունները, իսկ բաժանորդագրված օգտատերերը ավտոմատ տարբերակով հայտնվելու էին լրահոսում։

Այս ակցիան հետաքրքիր էր մինչև այն պահը, երբ լրահոսում հայտնվեց ակումբի մի երկրպագուի՝ բավականին հակասական մականունով (Ihateniggers – ես ատում եմ նեգրերին) լուսանկարը։ Թվիթը հեռացվեց կայքից, իսկ ակումբը պաշտոնապես ներողություն խնդրեց։

Ինչ տեսք կունենային հայտնի գովազդային հոլովակները, եթե դրանք նկարահանեին ձեր սիրելի ռեժիսորները

1 2

Apple-ը «կորոնավիրուսային» թարմացում ունի iPhone-ի և iPad-ի համար

Շրջանաձև և գունավոր QR կոդեր. Ինչ է ծրագրել Apple-ը

Xiaomi-ի հաջողությունը կամ այն, ինչ նույնիսկ երազում չէին տեսել Apple-ն ու Samsung-ը

Apple-ն ու Google-ը չեն կարողանա հետևել մարդկանց

Apple-ը կթողարկի iPhone SE Plus-ը ավելի ուշ, քան երնթադրվում էր

Google-ը բանկային քարտ կթողարկի

Թիմ Քուկը՝ Apple-ի ճակատագրի մասին

Ի՞նչ iPad գնել 2020-ին

Apple-ը հասանելի է դարձրել մարդկանց տեղաշարժի վիճակագրությունը

Apple-ը իր սարքավորումներին նոր գործառույթ «կսովորեցնի»

Google-ը և Apple-ը կմիավորվեն կորոնավիրուսի դեմ պայքարում

iOS 14-ը նոր հնարավորություն կտա iPhone-ներին

Ինչպես դիմակը դեմքին արգելաբացել iPhone-ը Face ID-ով

Top-10 աշխարհի չամուսնացած միլիարդատերերը

Եվս մեկ «կրկնօրինակում» Apple-ից. Huawei-ն նորույթ ունի

Ինչպես հաղթահարել կարանտինն ու չգժվել․ Netflix-ը Instagram Show կգործարկի