Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը կհամագործակցի Լյուբլյանայի տեխնոպարկի հետ - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը կհամագործակցի Լյուբլյանայի տեխնոպարկի հետ

Ապրիլի 15-19-ը Հայաստանի պատվիրակությունը, որտեղ ընդգրկված էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Գյումրիի եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների, Ինժեներական քաղաքի ներկայացուցիչներ, այցելել էր Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանա:

Լյուբլյանայի տեխնոպարկ կատարած այցի նպատակն էր ստանալ եւ փոխանցել գիտելիքներ՝ բիզնես աջակցության եւ ինովացիոն միջավայրի ձեւավորման հարցերի շուրջ:

Լյուբլյանայի տեխնոպարկը հիմնադրվել է շուրջ 2 տասնամյակ առաջ եւ այսօր համարվում է Հարավարեւելյան Եվրոպայի ամենախոշոր եւ ազդեցիկ տեխնո կենտրոնը: Այստեղ են տեղակայված 300-ից ավելի ընկերություններ եւ ինովացիոն թիմեր: Իր գործունեությամբ տեխնոպարկը նպաստում է երկրում նորարարական եւ ձեռներեցական էկոհամակարգերի զարգացմանը՝ Սլովենիայի կառավարության հետ համատեղ: Ներկայում տեխնոպարկն ամբողջությամբ հոգում է սեփական ծախսերը և կայուն ներդրում ունի Սլովենիայի հարկային համակարգում:

Այցի շրջանակում հայաստանյան պատվիրակության անդամները հանդիպել են տեխնոպարկի ղեկավար կազմի եւ ներկայացված ընկերությունների հետ, տեղեկություններ ստացել կառույցի կոմերցիոն նախագծերի, ինչպես նաեւ ԵՄ աջակցությամբ իրականացվող այն նախաձեռնությունների մասին, որոնք օգնում են երիտասարդ ձեռներեցներին՝ խթանելով սմարթ մասնագիտությունների զարգացումը եւ ձեռներեցության զարգացմանը միտված պիլոտային նախագծերը:

Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաեւ Սլովենիայի կառավարությունում` Կրթության, Գիտության եւ Սպորտի, Տնտեսական զարգացման եւ տեխնոլոգիաների նախարարությունների, Զարգացման եւ եվրոպական ինտեգրման կառավարական գրասենյակի, Սլովենիայի ձեռներեցության հիմնադրամի, Լյուբլյանայի քաղաքապետարանի հետ՝ տեղեկանալու նրանց ՏՏ և բարձր տեխնոլոգիաներին ուղղված ծրագրերի և քաղաքականությունների, տեխնոլոգիաների և նորարարության ռազմավարությունների, ինչպես նաև տեղական տեխնոպարկի հետ համագործակցության մասին՝ ուղղված սմարթ մասնագիտացումների ներդրմանը և փորձնական ծրագրերի իրականացմանը:

Այցի վերջին օրը ՁԻՀ-ը եւ Լյուբլյանայի տեխնոպարկը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում կհամագործակցեն ինժեներության, տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ու նորարարության ուղղություններում:

Ստորագրված հուշագիրը կնպաստի համատեղ տեխնոլոգիական հմտությունների զարգացմանը, հետազոտության և զարգացման (R&D) նախագծերի իրականացմանը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ համագործակցության հաստատմանը՝ արհեստական բանականության, կիբերանվտանգության, ինժեներության եւ տեխնոլոգիական այլ ուղղություններում:

Հուշագրով նաեւ նախատեսվում է համատեղ ծրագրերի իրականացում ստարտափների աջակցության, աքսելերացիայի, հետազոտությունների իրականացման եւ փորձագետների փոխանակման ուղղություններում:

Հայաստանյան պատվիրակության անդամները, խոսելով Լյուբլյանայի տեխնոպարկում անցկացրած հանդիպումների մասին, կարեւորել են տեխնոպարկի անդամակցության քաղաքականության, վաճառքների կառուցվածքի, ԵՄ ծրագրերում ակտիվ ներգրավման, ինչպես նաեւ վերջին շրջանի համագործակցության մասին տրամադրված տեղեկատվությունը:

Այցն իրականացվել է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարացրել է

Հայ տվյալագետները կշարունակեն ուսումը Սան Խոսեի համալսարանի Data Analytics մագիստրոսական ծրագրում

«Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը ավելի քան 200 երիտասարդ է համախմբել

Գյումրիում 3-րդ անգամ կանցկացվի «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը

Հայաստանի պատվիրակությունը Վարշավայում մասնակցել է Perspektywy Women in Tech Summit 2019-ին

Ինժեներական քաղաքի մոդելը կներդրվի Եթովպիայում

Ինքնավար մեքենաների համար հայկական ընկերության մշակած լուծումը դուրս է գալիս միջազգային շուկա

Վանաձորում ընթանում է Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը

Մեկնարկել է «Հայաստան – Ինժեներական շաբաթ» միջոցառումների շարքը

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը մասնակցել է Շանհայի «Փուցզյան» ինովացիոն համաժողովին

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի պատվիրակության այցը Սան Ֆրանցիսկո (լուսանկարներ)

ԵՊՀ-ի և Սան Խոսեի պետական համալսարանի դասախոսները համատեղ կրթական ծրագիր են մշակում

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը ու Ռուանդայի Smart Africa կենտրոնը կհամագործակցեն

Հայաստանն ու Եթովպիան կհամագործակցեն բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխությունն ընդունում է մասնակցության հայտեր

Geeks Against GBV հաքաթոնի հաղթող թիմերն ստացան 1 մլն․ դրամի չափով պարգևներ