Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի պատվիրակության այցը Սան Ֆրանցիսկո (լուսանկարներ) - VNews

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի պատվիրակության այցը Սան Ֆրանցիսկո (լուսանկարներ)

Photo 1 4 - Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի պատվիրակության այցը Սան Ֆրանցիսկո (լուսանկարներ)

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (ՁԻՀ) պատվիրակությունն ապրիլի 29-ից մայիսի 4-ը Սան Ֆրանցիսկոյում հանդիպումներ է ունեցել ամերիկյան մի շարք ընկերությունների հետ և քննարկել համագործակցության հնարավորությունները:

ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով, Սան Ֆրանցիսկո կատարած այցը նպատակ ուներ աջակցել համատեղ R&D և կրթական համակարգում պիլոտային ծրագրերի իրականացմանը՝ ստարտափների և մասնավոր ընկերությունների ներգրավմամբ:

«Ընդհանուր գործընկերների շնորհիվ կա հնարավորություն իրականացնել փորձնական նախագծեր, կրթական և հետազոտական ծրագրեր՝ ստեղծելով համագործակցության հետագա հնարավորություններ։ Կարևոր եմ համարում այն, որ միջազգային ընկերություններին Հայաստան ուղղորդենք ոչ միայն ցույց տալով ոլորտի հաջողությունները, այլև քաջալերելով համագործակցել տեղական բուհերի հետ: Արտերկրի և հայաստանյան բուհերի համագործակցության հաջողակ պատմություններ արդեն ունենք, օրինակ` Սան Խոսեի եւ Ռատգերսի համալսարանները»,- ընդգծել է Բագրատ Ենգիբարյանը:

Հայաստանյան պատվիրակության կազմում էին նաև Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը, ISTC մենեջեր Արեգ Գևորգյանը և Fambox ընկերության ներկայացուցիչները:

Photo 3 1 960x614 - Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի պատվիրակության այցը Սան Ֆրանցիսկո (լուսանկարներ)

Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Nvidia և Dolby Laboratories ընկերություններում, որտեղ քննարկվել է տեխնոլոգիական ոլորտում պիլոտային նախագծերի իրականացումը:

Նշենք, որ Dolby Laboratories-ի ներկայացուցիչը մի քանի ամիս առաջ Հայաստան կատարած այցի շրջանակում հյուրընկալվել էր Ինժեներական քաղաքում, հանդիպել ոլորտի ներկայացուցիչների հետ՝ պատկերացում կազմելու, թե ինչ ստարտափներ են գործում Հայաստանում և ինչ լուծումներ կարող են մշակվել:

Photo 2 2 960x868 - Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի պատվիրակության այցը Սան Ֆրանցիսկո (լուսանկարներ)

ՁԻՀ պատվիրակությունն այցելել է նաև PayPal ընկերություն, որտեղ ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական պոտենցիալը և քննարկել փոխգործակցության ուղիները:

Այցի ընթացքում պատվիրակությունը հյուրընկալվել է նաև Սան Ֆրանցիսկոյում տեղակայված, հայ հիմնադիրներ ունեցող Sub2r ընկերությունում, որը տեսախցիկների արտադրությամբ է զբաղվում: Ընկերությունը Հայաստանից աշխատող երկու աշխատակից ինժեներ արդեն ունի և մտադիր է շարունակել ընդլայնել իր գործունեությունը: ՁԻՀ ներկայացուցիչների հետ քննարկվել են Sub2r-ի՝ Ինժեներական քաղաքում գործող ընկերությունների հետ համագործակցության, ինչպես նաև Հայաստանի ներուժի գործածմամբ ընկերության վաճառքի ծավալների ավելացման հնարավորությունները:

ՁԻՀ ներկայացուցիչները այցելել են նաև Սան Խոսեի պետական համալսարան՝ քննարկելու ԵՊՀ-ում տվյալագիտության մագիստրոսական համատեղ ծրագրի ներդրման առաջիկա քայլերը:


Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարացրել է

AITC կենտրոնի առցանց դասերը կարանտինի օրերին կօգնեն ձեռք բերել նոր մասնագիտացում

Հայաստանի պատվիրակությունը Տոկիոյում մասնակցել է World Smart Energy Week-ին

Հակոբ Արշակյանը՝ Youtube-ի, Google Maps-ի և PayPal-ի հետ բանակցությունների մասին

Հայաստանի պատվիրակությունը Վարշավայում մասնակցել է Perspektywy Women in Tech Summit 2019-ին

Ինքնավար մեքենաների համար հայկական ընկերության մշակած լուծումը դուրս է գալիս միջազգային շուկա

Բարձր տեխնոլոգիաների միջոցով մարզերի զարգացման ծրագիրն ընդլայնվում է

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը մասնակցել է Շանհայի «Փուցզյան» ինովացիոն համաժողովին

Ամփոփվել է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների մրցույթը

ԵՊՀ-ի և Սան Խոսեի պետական համալսարանի դասախոսները համատեղ կրթական ծրագիր են մշակում

Պոլիտեխնիկական համալսարանը և Ռատգերսի համալսարանը կհամագործակցեն

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը կհամագործակցի Լյուբլյանայի տեխնոպարկի հետ

Հայաստանն ու Եթովպիան կհամագործակցեն բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Հայկական 2Hz-ի բացառիկ լուծումը կներկայացվի NVIDIA GTC 2019 համաժողովում

Geeks Against GBV հաքաթոնի հաղթող թիմերն ստացան 1 մլն․ դրամի չափով պարգևներ

Հայտնի են STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» մրցույթի հաղթղները