-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ամերիկյան SpaceX-ը հայտնել է Big Falcon տիեզերանավի առաջին ուղևորի անունը, որը կմասնակցի զբոսաշրջային նպատակներով մարդկանց Լուսնի շուրջը պտտելու ծրագրին, կլինի ճապոնացի միլիարդատեր, արվեստի գործերի կոլեկցիոներ Յուսակու Մաեձավան: Այս մասին հայտարարել է ընկերության հիմնադիր Իլոն Մասկը:
Իլոն Մասկը հայտնել է, որ առաջին զբոսաշրջային թռիչքը կտևի 4-5 օր: Մասկը չի նշել, թե երբ է նախատեսվում այն իրականացնել, սակայն Մաեձավայի խոսքով՝ թռիչքը տեղի կունենա 2023 թվականին:
«2023 թվականին (թռիչքի) տիրոջ կարգավիճակով ես հրավիրում եմ արվեստի 6-8 ներկայացուցչի՝ միանալու ինձ դեպի Լուսին կատարվելի թռիչքի ժամանակ»,- հայտարարել է Մաեձավան՝ հույս հայտնելով, որ ճանապարհորդությունը ոգեշնչման աղբյուր կհանդիսանա իր հյուրերի համար:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո