Մայիսի 12-ին հեռահար ձևով կկայանա Հայաստանի ստարտափ ակադեմիայի 5-րդ դեմո օրը - VNews

Մայիսի 12-ին հեռահար ձևով կկայանա Հայաստանի ստարտափ ակադեմիայի 5-րդ դեմո օրը

Մայիսի 12-ին, ժամը 20:00-ին տեղի կունենա Հայաստանի ստարտափ ակադեմիայի հինգերորդ շրջափուլի դեմո օրը։ COVID-19 համավարակով պայմանավորված՝ այս անգամ այն կկազմակերպվի հեռահար ձևաչափով և կհեռարձակվի Facebook-ով և YouTube-ով։

Հայաստանի ստարտափ ակադեմիան նախաաքսելերացիոն ծրագիր է, որն օգնում է վաղ փուլերում գտնվող ստարտափներին ներդրումներ ներգրավել, ինչպես նաև մուտք գործել տարածաշրջանային և համաշխարհային  առաջատար աքսելերատորներ: Ծրագիրը հարմարեցված է յուրաքանչյուր ստարտափի կարիքներին և ներառում է թիմերի հետ աշխատանք հաճախորդների զարգացման մեթոդոլոգիայով, մենթորություն, փիչինգ, սեմինարներ և քննարկումներ փորձառու ձեռներեցների հետ: Ծրագրի հինգերորդ շրջափուլն իրականացվել է European Fund for Southeast Europe (EFSE) Entrepreneurship Academy (Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (ՀԵԵՀ) Ձեռնարկատիրության ակադեմիայի) աջակցությամբ՝ EU4Business նախաձեռնության ներքո։

Դեմո օրվա ընթացքում 13 ստարտափների հիմնադիրներ կներկայացնեն իրենց գաղափարները: Այս շրջափուլում ընդգրկված են եղել ստարտափներ տարբեր ոլորտներից, այդ թվում՝ մեդիա, առողջապահություն, տուրիզմ, հաղորդակցություն և այլն։ Այս շրջափուլի ստարտափ հիմնադիրների գրեթե 40%-ը կանայք են։ Ստարտափներից 8-ը իրենց գաղափարները հանրությանը ներկայացնելու են առաջին անգամ։

Հիմնադիրները իրենց ընկերությունները կներկայացնեն օնլայն հանդիսատեսին։ Վերջիններս կարող են հարցեր ուղղել Facebook-ի կամ Youtube-ի ալիքի մեկնաբանություններ դաշտում կամ Twitter-ում՝ նշելով այն թիմի անունը, որին ուղղված է հարցը (օրինակ՝ #ASAiBala)։ Ցանկացողները կարող են նաև կապ հաստատել անմիջապես հիմնադիրների հետ։ Վերջիններիս կոնտակտային տվյալները, ինչպես նաև ստարտափների մասին կարճ նկարագրությունները հասանելի են Ստարտափ Ակադեմիայի կայքում։

Նախորդ շրջափուլերի շրջանավարտներից մի քանիսը կկիսվեն իրենց առաջընթացով և ծրագրի ավարտից հետո ունեցած ձեռքբերումներով: Շրջանավարտները միասին ներգրավել են ավելի քան 3 միլիոն եվրո՝ վենչուրային կապիտալի ֆինանսավորման և գրանտերի ձևով, հաղթանակներ են արձանագրել «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի և  Index Ventures Tech Summit-ի շրջանակներում, ինչպես նաև կրթաթոշակներ են ստացել Դրեյփերի համալսարանում ուսանելու համար։

SmartGateVC վենչուրային ֆոնդի գործընկեր Աշոտ Արզումանյանը նշում է. «Մենք ոգեշնչված ենք՝ տեսնելով ձեռներեցների նոր ալիքը, ովքեր միանում են Հայաստանի ստարտափ համայնքին: Սա հնարավոր է դառնում Եվրամիության շարունակական աջակցության, ինչպես նաև տեղական և միջազգային մենթորների համայնքի ակտիվ ներգրավվածության շնորհիվ»:

EFSE Development Facility (ՀԵԵՀ զարգացման հիմնադրամի) նախագահ Մարկուս Ասչենդորֆը նշում է․ «Հաջողություն եմ մաղթում դեմո օրվա բոլոր մասնակիցներին։ Այս փուլին հասնելու համար նրանք շատ ջանք են թափել։ EFSE-ն հավատում է, որ hատկապես նման դժվարին պահերին այսպիսի ծրագրերը նպաստում են ձեռներեցության աճին՝ լավ գաղափարները կապելով անհրաժեշտ ռեսուրսներին»: Նշենք, որ EFSE Entrepreneurship Academy (ՀԵԵՀ Ձեռնարկատիրության ակադեմիան) EFSE Development Facility (ՀԵԵՀ զարգացման հիմնադրամի) նախաձեռնությունն է։

Նախաաքսելերացիոն ծրագրի շրջանակներում, թիմերը անցնում են 12-շաբաթյա ինտենսիվ  ծրագրով, որն իր մեջ ներառում է տարբեր ոլորտների առաջատար և պրոֆեսիոնալ մենթորների հետ աշխատանք, հաճախորդների զարգացման մեթոդոլոգիայի գործնական կիրառում և փիչինգ՝ ակադեմիայի թիմի օգնությամբ, ինչպես նաև շաբաթական սեմինարներ և քննարկումներ փորձառու ձեռներեցների հետ:

Այս շրջափուլի մասնակիցներն արդեն իսկ զգալի աճ են արձանագրել։ Մասնավորապես, նրանցից ոմանք ձեռք են բերել իրենց առաջին օգտատերերին կամ ընդլայնել են հաճախորդների թիվը, մյուսները փորձարկել են իրենց գաղափարները և ընտրել հստակ ուղղություններ։ Սրա հետ մեկտեղ, թիմերը ձեռք են բերել գիտելիքներ և հմտություններ շուկայի վերլուծության, ներդրումների ներգրավման, վաճառքի, մարքեթինգի, բիզնես մոդելի ձևավորման,  փիչինգի և այլնի վերաբերյալ:

Կիսվելով իր տպավորություններով՝ 5-րդ շրջափուլի մասնակից Dowork.ai ստարտափի հիմնադիր Մուշեղ Գևորգյանը նշում է. «Բիզնեսի որոշիչ կողմերից մեկը գործընկերների, հաճախորդների և թիմակիցների հետ փոխհարաբերություններն են, և նոր հարաբերությունների ստեղծման լավագույն միջոցը արդեն գոյություն ունեցող ցանցերին միանալն է: Հայաստանի Ստարտափ Ակադեմիան հնարավորություն է տալիս մուտք ունենալ նման ցանցի»:  

Դեմո օրվա մասին թարմացված տեղեկատվություն ստանալու համար կարող եք գրանցվել Eventbrite-ում հետևյալ հղումով։ 5-րդ շրջանի մասին տեսանյութ-զեկույցը կարող եք տեսնել այստեղ:


Հայկական Dowork.ai-ը Product Hunt-ում է (տեսանյութ)

Հայկական Flight Hunter ստարտափը կարող է դառնալ ավիաթռիչքների Uber-ը

Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի 5-րդ շրջափուլի առանձնահատկությունները (տեսանյութ)

Հայ ինժեներները մշակում են արևային պանելներին փոխարինող թափանցիկ արևային պատուհաններ

Lucky Carrot-ը ներդրում է ստացել BANA-ի բիզնես հրեշտակների կողմից

Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի 5-րդ շրջափուլին դիմելու վերջին հնարավորությունը սպառվում է դեկտեմբերի 11-ին

Himnark-ը նոր ներդրում է ստացել Հայաստանի բիզնես հրեշտակներից (տեսանյութ)

ConnectIT նախագիծը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

BANA-ի ներդրողները փակ հանդիպում են ունեցել ստարտափների հետ

#SSS19. Սևան Ստարտափ Սամմիթի հաջողակ ստարտափները (տեսանյութ)

Հայկական Lucky Carrot-ը մշակել է նոր գործառույթ, որը կբարձրացնի աշխատակիցների մոտիվացիան

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը ներդրում է կատարել 2 հայկական ստարտափում

Կայացավ Հայաստանի Ստարտափ Ակեդեմիայի 4-րդ դեմո օրը

Հայկական 2Hz-ի Krisp համակարգը ներդրվել է «Ռոստելեկոմ»-ի զանգերի կենտրոնում

10Web-ը մշակում է նոր լուծում, որը AI-ի միջոցով կավտոմատացնի վեբ-կայքեր պատրաստելը (տեսանյութ)

Հայկական Evi հավելվածը թույլ է տալիս սնվել զեղչված գներով