Մարուսյա. Mail.Ru Group-ը մշակել է սեփական ձայնային օգնականը - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Մարուսյա. Mail.Ru Group-ը մշակել է սեփական ձայնային օգնականը

Mail.Ru Group-ը հետ չի մնում ժամանակակից տենդեցներից և մշակել է սեփական ձայնային օգնականը, որի անունը Մարուսյա է։ Արդեն մեկնարկել է թեստավորման գործընթացը:

Մարուսյան կարողանում է երաժշտություն միացնել, պատասխանել հարցերի, հեքիաթներ պատմել, եղանակը կանխատեսել, նշել գնացքի տոմսի գինը և այլն: Ձայնային օգնականի ստեղծման աշխատանքներում ներդրվել է $2 մլն: Ապագայում այն կինտեգրվի Mail.ru Group-ի այլ պրոդուկտներում:

Թեստավորմանը կարող եք մասնակցել նաև դուք, հարկավոր է հայտ լրացնել նախագծի կայքումApp Store-ում կամ Google Play-ում: