Մարքեթինգային քայլերը թավշյա հեղափոխության օրերին - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Մարքեթինգային քայլերը թավշյա հեղափոխության օրերին

Փոխկապով, սափրված ու թղթապանակը ձեռքին կերպարը 1 ամսվա մեջ վերածվեց հարմարավետ հագուստով, ուսապարկով, հետաքրքիր գրությամբ գլխարկ կրող ու մորուքով տղամարդու, ով իր հետևից տարավ մի ամբողջ ազգի։ Հեղափոխության ալիքը եկավ ու մարդկանց նոր երկրի տեսլական պարգևելուց զատ՝ տվեց նաև  նոր հումորներ ու խորհրդանիշեր։ Թավշյա հեղափոխության մասին պատմող  ուսապարկն ու գլխարկը մարդկանց տվեցին «դուխ» ու ամուր կամք՝ առաջ գնալու ու նոր հաղթանականեր գրանցելու համար։

Հեղափոխությունն ակամայից տեղավորվեց մարքեթինգի կանոնների մեջ ու ամենասովորական հերոսներն ու դետալները դարձան մարքեթինգային հնարքների մեխը։ Հեղափոխական շնչով վարակված տարբեր բիզնեսներ էլ փորձեցին իրավիճակն օգտագործել իրենց օգտին՝ հանդես գալով ոչ միշտ ողջամիտ, բայց որպես կանոն՝ մեծ արձագանք գտնող առաջարկներով։

Իռա՝ հեղափոխության հումորը

«Իռա 1-ի կողմերը կգամ»։  Իռան դարձավ ազգի սիրելի, դարձավ, բոլոր այն կանանց հավաքական կերպարը, ովքեր տանը սպասում էին իրենց ցուցարար ամուսիններին, երեխաներին։

Դրան հաջորդեցին #իռա  հեշթեգով  գրառումները, ինչպես նաև տարբեր ակցիաներ, որտեղ մի խումբ կազմակերպություններ Իռայի համար անակնկալներ էին պատրաստել։ Իսկ Իռայի ամուսինն էլ վերածվեց տեղական սելեբրիթիի, ում հետ շատերն էին ուզում լուսանկարվել։

 

 

Փաշինյանի ուսապարկը

Հեղափոխական Փաշինյանի հայտնի ուսապարկի նկատմամբ սերն ու հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ նույնանուն ֆեյսբուքյան էջ բացվեց, որը շարունակում է զավեշտալի հրապարակումներ անել։ Ուսապարկի պարունակությունը շարունակում էր հետաքրքրել մարդկանց։ Դրան ի պատասխան՝ «ուսապարկն անկեղծացավ»՝ բացելով գաղտնիքները։

Շուտով ուսապարկերի, ինչպես նաև Փաշինյանին հատուկ մեկ այլ հագուստի պարագայի՝ «քայլ անելու» բոթասների առաջարկներով գովազդային հրապարակումները ողողեցին ֆեյսբուքը:

Անունները

Թավշյա հեղափոխությունից անմասն չմնացին նաև տուրիստական գործակալությունները։ Աննա և Նիկոլ անունը կրողների համար գործում է նմանատիպ հետաքրքրիր առաջարկ։

1 2