Մեկնարկել է ԱՏՁՄ 19-րդ տարեկան համաժողովը - VNews

Մեկնարկել է ԱՏՁՄ 19-րդ տարեկան համաժողովը

Մեկնարկել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 19-րդ տարեկան համաժողովը: Պաշտոնական մեկնարկը տրվել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանի եւ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի ելույթներով: ԱՏՁՄ 19-րդ տարեկան համագումարին ներկա են ՀՀ կառավարության, օրենսդիր մարմնի, դիվանագիտական կառույցների և ՏՀՏ համայնքի այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ:

ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանն իր խոսքում մասնավորապես նշել է, – «Անցած տարի ԱՏՁՄ-ն հաջողությամբ շարունակել է իր տասնյակ նախագծերը և իրականացրել նորերը: Տարեցտարի աճում է մեր նախագծերի աշխարհագրությունն ու արդյունավետությունը. ավելի շատ արտերկրյա ՏՏ ընկերություններ են մասնակցում «ԴիջիԹեքին» և ավելի շատ երկրներում կբացվեն «Արմաթ» լաբորատորիաներ։ Նախագծերի մի մասն իրականացվում է կառավարության հետ արդյունավետ համագործակցությամբ։ Իսկ այս տարի կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ մեր երկրում տեղի է ունենալու «WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովը», որը հավակնում է դառնալ ամենահիշարժանը համաժողովի պատմության մեջ ու տարվա խոշորագույն միջոցառումը Հայաստանում»:

ԱՏՁՄ-ն անհամաձայնություն հայտնեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին.

«Նախագծում տեղ են գտել դրույթներ, որոնց կիրառումը կխոչընդոտի և կսահմանափակի տեղական տեղեկատվական, հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների բնականոն զարգանալու իրավունքները: Գործող օրենսդրությունը պետք է կոչված լինի զարգացնելու տեղական ՏՀՏ եւ ԲՏ ոլորտը: Արտոնություններ տրամադրելով օտարերկրյա ընկերություններին՝ խիստ անբարենպաստ պայմաններ ենք ստեղծում տեղական ընկերությունների համար, քանի որ օտարերկրյա ընկերությունները ոչ միայն առավելություն կունենան հայկական ընկերությունների նկատմամբ, այլև իրենց մոտ կարող են կենտրոնացնել որակյալ տեղական աշխատուժը՝ դրանով իսկ խոչընդոտելով տեղական ՏՏ և ԲՏ ոլորտի զարգացումը»:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, ընդգծելով որ մշտապես եղել է ԱՏՁՄ ընկերը և պատրաստ է աջակցել ոլորտին վերաբերող հարցերում:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը Միության անդամներին և համաժողովի մյուս մասնակիցներին ներկայացրել է 2018 թ-ի գործառնական հաշվետվությունը և առաջիկա ծրագրերն ու ռազմավարական ուղղությունները:  Միությունը վերջին մեկ տարվա ընթացքում իրականացրել է ԵԱՏՄ օրենսդրության վերաբերյալ քննարկումներ, ԱՏՁՄ անդամների շահերի պաշտպանությանն ուղղված մի շարք աշխատանքներ, «Բիզնես ինովացիոն ֆորում», «ԴիջիԹեք» բիզնես ֆորում, «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդես, «ՏՀՏ լիդերների հանդիպում», «Նախաճաշ նախարարի հետ» ձևաչափի հանդիպումներ, հայ-ամերիկյան գործարար ֆորում, տնտեսական և էվոլյուցիայի թեմատիկ գիտաժողովներ, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիր, տեխնոլոգիական և «ԴիջիՔեմփ» ճամբարներ, «ԱրմՌոբոտիքս», «ԴիջիԿոդ» մրցույթներ: Իրականացվել և ընթանում են նաև «WCIT 2019-ՏՏ համաշխարհային համաժողովի» նախապատրաստական աշխատանքներ:

Համաժողովի ավարտին ԱՏՁՄ անդամ կազմակերպությունների ղեկավարների քվեարկությամբ կընտրվեն վարչության նոր անդամներն ու նախագահը:

Հավելենք, որ ԱՏՁՄ-ն Հայաստանում գործող բիզնես ասոցիացիա է, որն այս պահին միավորում է թվով 86 ՏՏ և առաջատար տեխնոլոգիաների ընկերություններ, միջազգային կորպորացիաներ ու հաստատություններ:

Միության առաքելությունն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական ոլորտի միջազգային առաջատար՝ ոլորտի կազմակերպություններին և Միության անդամներին ապահովելով բարենպաստ գործարար միջավայր շահերի պաշտպանության, գործարար, նորարարական և կրթական լայնամասշտաբ ծրագրերի իրականացման միջոցով: Միության իրականացրած նախագծերի ընդհանուր թիվը կազմում է շուրջ 200:


«Արմաթը» դիմավահաններ է տրամադրել շուրջ 50 բուժհաստատության

Այլ երկրներ օգտագործում են այն մոդելը, որը մշակվել է Հայաստանում. Կարեն Վարդանյան

Փետրվարին կբացվի առաջին «Արմաթ» լաբորատորիան Հնդկաստանում

Աղվերանում կայացել է «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը

Նոր իրավիճակը նոր ռազմավարություն է պահանջում. Կարեն Վարդանյան

Շիրակի մարզի բոլոր դպրոցներում կան «Արմաթ» լաբորատորիաներ

Վերջին հինգ օրում բացվել է 57 «Արմաթ» լաբորատորիա

BIF 2019. Դիլիջանում անցկացվեց 7-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը

BIF 2019-ը արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղիներին նվիրված կլինի

41 թիմ կպայքարի Robotex Armenia-ի գլխավոր մրցանակի համար

Robotex միջազգային մրցույթը Երևանում տեղի կունենա նոյեմբերի 9-ին

Արմաթն ամփոփել է «IT շաբաթվա» նվաճումները

Ամփոփվել են հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքի արդյունքները

ՏՏ համաշխարհային կոնգրեսի պատվիրակները պարբերաբար կայցելեն ԴիջիԹեք

«Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան 400 դպրոցական

ԱՏՁՄ-ն և ArmSec-ը հայտարարում են պետական էլ. կառավարման համակարգերի տեղեկատվական անվտանգության խոցելիությունների հայտնաբերման մրցույթների շարքի մասին