fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Մեկնարկել է «Էվոլյուցիա և արհեստական բանականություն» միջազգային գիտաժողովը

Այսօր մեկնարկել է «Էվոլուցիա և արհեստական բանականություն» գիտաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել առաջատար գիտնականներ ու փորձագետներ աշխարհի տարբեր երկրներից՝ քննարկելու էվոլյուցիայի, գիտական ու տեխնոլոգիական հայտնագործությունների համաշխարհային միտումներն ու մարտահրավերները:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նույնպես ներկա է գիտաժողովին: Բացման խոսքում նախագահը կարևորել է ժամանակակից գիտությանն ու տեխնոլոգիաներին նվիրված միջազգային գիտաժողովի անցկացումը Հայաստանում՝ նշելով, որ մեր երկիրը կարող է դառնալ առաջատար գիտությունների, հետազոտությունների ու զարգացման գրավիչ կենտրոն․

«Մեր երկրի ապագան եղել և շարունակելու է կապված լինել աշխարհի ապագայի հետ,-ասել է նախագահ Սարգսյանը: Իսկ աշխարհի ապագան ավելի ու ավելի շարժվում է դեպի նորարարություն, գիտության ու տեխնոլոգիական բացահայտումների օգտագործումը մեր առօրյա կյանքում»:
Նախագահն ասել է, որ աշխարհը շարժվում է դեպի սրընթաց զարգացում և գիտության ու տեխնոլոգիաների կիրառում: 

«Աշխարհի ու մարդկության ապագան կախված է լինելու նրանից, թե որքանով արդյունավետ ու խաղաղ, ինչպես նաև որքանով արագ մենք կօգտագործենք գիտության և տեխնոլոգիաների զարգացումներն ու նվաճումները, որքանով արդյունավետ կկարողանանք փոխակերպել գիտությունն ու տեխնոլոգիաները գործնական կիրառության: Եվ որքան զգուշավորությամբ դա կանենք, քանի որ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ այս աշխարհում որևէ լուրջ բան անելիս մենք արդեն վնասել ենք մեր մոլորակը: Ուստի պետք է շատ ուշադիր լինենք, թե ինչ և ինչպես ենք անում:

Ցանկացած գիտական հայտնագործություն կարող է լինել դրական և բացասական, և սա մենք շատ լավ գիտենք: Սկսած մուրճից մինչև միջուկային էներգիայի բացահայտումը կարող են ծառայել մարդկությանը, սակայն, միևնույն ժամանակ, կարող են ծառայել նաև մարդկության ոչնչացմանը»:

«Deworkacy Yerevan» համաշխատանքային կենտրոնում մարտի 29-ից ապրիլի 3-ը կընթանա «Էվոլյուցիա և արհեստական բանականություն» խորագրով միջազգային գիտաժողովը, որի ընթացքում Հայաստան հրավիրված աշխարհի առաջատար գիտնականներն և փորձագետները կքննարկեն էվոլյուցիայի, այդ թվում՝ արհեստական բանականության զարգացման համաշխարհային միտումներն ու օրակարգը: Գիտաժողովին մասնակցության նպատակով Հայաստան են ժամանել առաջատար փորձագետներ և գիտնականներ ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Իտալիայից և այլ երկրներից:

«Մենք նոր աշխարհում ենք, ուստի՝ բարի գալուստ 21-րդ դարի նոր աշխարհ, որտեղ ամեն բան կապված է լինելու միմյանց հետ: Եվ իր բնույթով այդ ամենին կապված է լինելու նաև Հայաստանը: Մենք ցանկանում ենք լինել առաջամարտիկ, վստահեցնել, որ 10-20 տարի անց Հայաստանը լինելու է աշխարհի ամենաառաջատար երկրներից մեկը: Սա հավակնություն է, երազանք, սակայն երազանքը սկսվում է փոքր քայլերից: Եվ այդ քայլերից մեկն է այստեղ հրավիրելը աշխարհահռչակ գիտնականների, ովքեր առաջատար են իրենց ոլորտներում՝ մաթեմատիկական մոդելավորման, էվոլյուցիայի, արհեստական բանականության մեջ: Այս փաստն ինձ ուրախացնում է: Հաջողություն եմ մաղթում համաժողովին»,- եզրափակեց ՀՀ նախագահը։

«Արհեստական բանականությունը նպաստելու է մարդկության զարգացմանն ու առաջընթացին, բայց  յուրաքանչյուր գիտական նվաճում  կարող է աղետ դառնալ անպատասխանատվության արդյունքում: Հույս ունեմ, որ մարդկությունն այն ճիշտ կօգտագործի և միայն օգուտներ կքաղի դրանից»,- նշեց  Շանհայի բիոբժշկական կենտրոնի ներկայացուցիչ Աո Պինգը։ Ըստ նրա՝ հարկավոր է պատասխանատվությամբ օգտագործել գիտության և տեխնոլոգիայի  ձեռքբերումները:

Երևանում անցկացվող էկոնոմիկայի և բիոտեխնոլոգիաների ոլորտին նվիրված ակադեմիական միջոցառումների շրջանակում անցկացվող այս միջոցառումը և միջազգային տնտեսական գիտաժողովներն իրականացվում են Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կողմից՝ ՀՀ Կառավարության, ԱՏՁՄ-ի և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ: Մասնակցության պարտադիր գրանցումն ու օրակարգն՝ այստեղ:


Շիրակի մարզի բոլոր դպրոցներում կան «Արմաթ» լաբորատորիաներ

Վերջին հինգ օրում բացվել է 57 «Արմաթ» լաբորատորիա

BIF 2019. Դիլիջանում անցկացվեց 7-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը

Siemens-ը կուսումնասիրի Հայաստանի հետ համգործակցության հնարավորությունները

BIF 2019-ը արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղիներին նվիրված կլինի

41 թիմ կպայքարի Robotex Armenia-ի գլխավոր մրցանակի համար

Robotex միջազգային մրցույթը Երևանում տեղի կունենա նոյեմբերի 9-ին

Հայկական SuperAnnotate AI-ն առաջարկում է նկարների մշակման բացառիկ տեխնոլոգիա (տեսանյութ)

Արմաթն ամփոփել է «IT շաբաթվա» նվաճումները

Հակոբ Արշակյանն արժանացել է մրցանակի արհեստական բանականության ոլորտում ներդրման համար

Ամփոփվել են հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքի արդյունքները

Google-ը WCIT 2019-ի 15 տոմս է նվիրում Հայաստանի ուսանողներին, ԱՏՁՄ-ն կրկնապատկում է թիվը

ՏՏ համաշխարհային կոնգրեսի պատվիրակները պարբերաբար կայցելեն ԴիջիԹեք

Բացառիկ հարցազրույց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ (տեսանյութ)

#SSS19. Նախագահ Արմեն Սարգսյանը՝ Սևան Ստարտափ Սամմիթի մասին (տեսանյութ)

«Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան 400 դպրոցական