Մեկնարկել է «Հայաստան - Ինժեներական շաբաթ» միջոցառումների շարքը - VNews

Մեկնարկել է «Հայաստան – Ինժեներական շաբաթ» միջոցառումների շարքը

Այսօր մեկնարկել է ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ Երևանում և Վանաձորում կանցկացվի «Հայաստան – Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շարքը:

Հունիսի 24-28-ի ընթացքում նախատեսվում է անցկացնել Բարձր տեխնոլոգիաների ոլորտի եռօրյա մասնագիտական սեմինարներ, ցուցադրություններ և փորձի փոխանակմանն ուղղված միջոցառումներ։

«Հայաստան – Ինժեներական շաբաթ»-ը կհամախմբի շուրջ 500 մասնակցի՝ աշխարհի տարբեր երկրների պետական, գիտահետազոտական, կրթական կազմակերպություններից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից։

Բացման հանդիսավոր արարողությունը, որտեղ   ելույթ է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Նախարարը, ՀՀ կառավարության անունից ողջունելով միջոցառման մասնակիցներին, Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելու ճանապարհին կարևորել է նման միջոցառումների անցկացումը մեր երկրում։

Հակոբ Արշակյանը անդրադարձել է տեխնոլոգիական ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթություներին, ներկայացրել Հայաստանը դեպի բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր ճանապարհի տեսլականը:

«21-րդ դարի Հայաստանի նավթն ու գազը մարդկային անսահման տաղանդներն ու ստեղծագործ միտքն են, որը  մեր երկրում բավականին զարգացած է և լուրջ հիմքեր ունի։ ՀՀ կառավարության համար ամենաառաջնային հարցը Հայաստանը բարձր տեխնոլոգիական արտադրող և արտահանող երկիր դարձնելն է։ Այդ պատճառով նոր կառավարության կազմում փոփոխությունների արդյունքում ևս մեկ նախարարություն է  ստեղծվել՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Աշխարհը շատ արագ է զարգանում և ստեղծագործ միտքն ու արագությունն են, որ առաջ են տանում համաշխարհային գիտական զարգացումները։ Այն երկրները, որոնք կարողանում են վերցնել ու կիրառել նորարարությունները, կարողանում են աշխարհին ներկայանալ նոր  տիպի արդյունաբերությամբ, նոր, արագ ու ճկուն համակարգերով, ինչպես կառավարման, այնպես էլ գործարարների ու պետության համագործակցության, պետական ծառայությունների մատուցման՝ դեպի իր քաղաքացիները, և աշխարհի հետ ավելի համահունչ ու փոխկապակցված զարգացվածությամբ»,-ընդգծել է նախարարը:

Շաբաթվա ընթացքում Երևանում և Վանաձորում կազմակերպվող ցուցահանդեսային հատվածներում տեղական և միջազգային 30 կազմակերպություններ կներկայացնեն իրենց արտադրանքը, լուծումներն ու ծառայությունները:

«Համոզված եմ, որ «Հայաստան Ինժեներական շաբաթ» միջոցառումների շարքը կդառնա եզակի միջազգային հարթակ, որը կմիավորի տարբեր երկրների տեխնոլոգիական ձեռներեցներին, ինժեներներին, գիտնականներին, առաջատար փորձագետներին, ուսանողներին,  կառավարության ու բիզնեսի ներկայացուցիչներին։ Նմանատիպ միջոցառումները կարևոր են, քանի որ դիրքավորում են Հայաստանը  որպես աշխարհին բարդ և ամբողջական ճարտարագիտական լուծումներ առաջարկող երկիր: Հպարտությամբ պետք է նշեմ, որ ինժեներական ոլորտի համաշխարհային առաջատարները Հայաստանում գտնում են համալիր  լուծումներ։ Չէ՞ որ տեխնոլոգիական ու ինժեներական զարգացման խթանը հենց ինքը մարդն է, իսկ Հայաստանում ապրում ու գործում են ստեղծագործ մարդիկ, որոնց շնորհիվ կարող ենք մեր երկիրը առաջատար դիրքերի բերել տնտեսական ժամանակակից մարտահրավերների պայմաններում»,- ասել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

«Կարեւորում եմ այն, որ «Հայաստան – Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շրջանակում հանդես եկող խոսնակների 90 տոկոսից ավելին հայ ինժեներներն են, որոնք կստանան հնարավորություն ցուցադրելու այն ամենը, ինչ ստեղծվել է Հայաստանում: Այսպիսով, մեր նպատակն է արտերկրից  ժամանած հյուրերին ցույց տալ, թե ինչպիսի ինժեներական ներուժ կա Հայաստանում, ինչ պրոդուկտներ են արտադրվում»,- նշել է «Ինժեներական ասոցիացիա»-ի տնօրեն Վարդան Ալեքսանյանը:

«Բարձր տեխնոլոգիաներով հետաքրքրված վերազգային ընկերությունների մասնակցությունը Ինժեներական շաբաթին հայաստանյան նորագույն տեխնոլոգիաների ոլորտի զարթոնքն ընդգծող ևս մեկ օրինակ է։ Կենտրոնացումը ինժեներական ու տեխնոլոգիական ոլորտների զարգացման վրա խոստումնալից է Հայաստանի տնտեսության, ինչպես նաև իր միջազգային վարկանիշի համար։ Որպես տեխնոլոգիական ընկերություն, որը հետաքրքրված է Հայաստանում ընդլայնելու հետազոտությունների ու մշակումների իր գործունեությունը,  մենք չէինք կարող բաց թողնել այս բացառիկ հնարավորությունը»,– ասել է Վահե Դանիելյանը՝ Ֆիլիպ Մորրիս Արմենիայի Արտաքին գործերի, գիտական ներգրավման ու ինովացիաների գծով կառավարիչը։

Մարիոթ հյուրանոցի տարածքում բացվել է ցուցահանդես, որի շրջանակում հայաստանյան ինժեներական ընկերությունները կներկայացնեն սեփական լուծումները:

«Հայաստան – Ինժեներական շաբաթ»-ի միջոցառումներին մասնակցում են Աֆրիկայի ՄԱԿ-ում ՏՀՏ եւ նորարարության բաժնի տնօրենի պաշտոնակատարը, Տիեզերական գործունեության անդամների միջազգային  ասոցիացիայի նախագահն ու բարձր տեխնոլոգիական ոլորտի հանրահայտ ընկերությունների ներկայացուցիչներ։

Հունիսի 24-ից 26-ը կայանալիք մասնագիտական քննարկումները, որոնց մասնակիցների թվում մեծամասնություն են կազմում Հայաստանի լավագույն ինժեներները, նվիրված կլինեն ինքնակառավարվող տրանսպորտային միջոցներին, կիսահաղորդիչների նախագծմանն ու թեստավորմանը, 5G-ին, արդյունաբերական IOT-ին, արհեստական բանականությանը եւ այլն: Զուգահեռ՝ հունիսի 26-ին կկայանա նաև աշխատաժողով՝ Հայաստանի գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Հայաստան – Ինժեներական շաբաթ»-ի ամփոփումը տեղի կունենա հունիսի 28-ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ կկայանա Շաբաթվա արդյունքների քննարկում՝ պետական ու մասնավոր կառույցների ներկայացուցիչների և փորձագետների ներգրավմամբ։

Վանաձորյան առաջին պանելային քննարկման շրջանակում հայ եւ արտերկրի խոսնակները կխոսեն Հայաստանում ճարտարագիտական ապագայի հնարավորությունների մասին: Մեկ այլ քննարկում նվիրված կլինի Վանաձորի բիզնես եւ ներդրումային գրավչությանը: Զուգահեռաբար կանցկացվի նաև ինժեներական լուծումների ցուցահանդեսը։

Շաբաթը կեզրափակվի ռոք համերգով, որը կկայանա Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բացօթյա ամֆիթատրոնում:

«Հայաստան-Ինժեներական շաբաթ» միջոցառումների գործընկերներ՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն (ՎՏԿ), YEA Engineering,  PMI Science, Ինժեներական քաղաք (EC), Նեյշընըլ Ինսթրումենթս (NI), Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն (ՆԼՏԿ), Գյումրու տեխնոլոգիական կենտրոն (ԳՏԿ), Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն (GITC), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն (AITC), Մոբայլ լուծումների ԵԿԱ տարածաշրջանային լաբորատորիա (mLab ECA), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիաներ (ANEL), Մայքրոսոֆտ ինովացիոն կենտրոն (MIC), Փրայմ (Prime):

  • 13


Հայ տվյալագետները կշարունակեն ուսումը Սան Խոսեի համալսարանի Data Analytics մագիստրոսական ծրագրում

«Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը ավելի քան 200 երիտասարդ է համախմբել

Գյումրիում 3-րդ անգամ կանցկացվի «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը

Ասպիրանտների աջակցության ծրագիրն ընդունում է հայտեր

Ինժեներական քաղաքի մոդելը կներդրվի Եթովպիայում

Ինքնավար մեքենաների համար հայկական ընկերության մշակած լուծումը դուրս է գալիս միջազգային շուկա

Վանաձորում ընթանում է Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը

Ինժեներական քաղաքն ինքնագնաց երթուղային կունենա

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը մասնակցել է Շանհայի «Փուցզյան» ինովացիոն համաժողովին

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը կհամագործակցի Լյուբլյանայի տեխնոպարկի հետ

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը ու Ռուանդայի Smart Africa կենտրոնը կհամագործակցեն

Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխությունն ընդունում է մասնակցության հայտեր

Geeks Against GBV հաքաթոնի հաղթող թիմերն ստացան 1 մլն․ դրամի չափով պարգևներ

Հայտնի են STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» մրցույթի հաղթղները

Տեղի է ունեցել «Ինժեներական քաղաք»-ի հիմնարկեքի արարողությունը

15 ստարտափ արժանացել է դրամաշնորհի` ԵՄ աջակցությամբ