Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» դասընթացի թեստավորման փուլը - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» դասընթացի թեստավորման փուլը

5e1ef5e8004b71.81427909 - Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» դասընթացի թեստավորման փուլը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մեկնարկել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացի թեստավորման փուլը։

Տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) դասընթացին մասնակցելու հայտ էր ներկայացրել ամառային զորակոչի ենթակա մոտ 400 երիտասարդ (17-23 տարեկան)։ Ինտենսիվ նախապատրաստական դասընթացի նպատակն է նախազորակոչային տարիքի երիտասարդներին տրամադրել լրացուցիչ գիտելիքներ տվյալագիտության եւ արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որպեսզի նրանք պատրաստ լինեն հետագայում ծառայության անցնել «1991 ստորաբաժանում»-ում։

FAST հիմնադրամը, ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամը «1991 ստորաբաժանում» ստեղծելու փոխըմբռնման հուշագիրը ստորագրել էին 2019թ. սեպտեմբերին։

5e1ef5e8542f66.15479986 960x640 - Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» դասընթացի թեստավորման փուլը

«Նախապատրաստական դասընթացի շնորհիվ FAST հիմնադրամը ցանկանում է ամրապնդել երիտասարդների գիտելիքները տվյալագիտության եւ արհեստական բանականության ոլորտներում։ Դասընթացները լինելու են պարբերական․ մեկնարկելու են յուրաքանչյուր զորակոչից 6 ամիս առաջ եւ տեւելու են 24 շաբաթ։ Հաջորդ դասընթացը կմեկնարկի ամռանը: Չափազանց ոգեւորիչ է, որ առաջին դասընթացին մասնակցելու հայտ է ներկայացրել 400 երիտասարդ»,- նշել է FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը։

5e1ef5e9370333.86054994 960x640 - Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» դասընթացի թեստավորման փուլը

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կարեւորում է FAST հիմնադրամի կողմից իրականացվող նախապատրաստական դասընթացը։ Հարկ է նշել, որ դասընթացին մասնակցելը շատ կարեւոր է, բայց դեռ երաշխիք չէ, որ երիտասարդները ծառայության կանցնեն «1991 ստորաբաժանում»-ում։ Այդ ընդունելությունն առանձին կարգով է կազմակերպվելու։ Բացի այդ՝ բոլոր ցանկացողները կարող են նաեւ ինքնուրույն պատրաստվել եւ մասնակցել «1991 ստորաբաժանման» ընդունելության մրցույթին»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

19 հարցի պատասխանելու համար նախատեսված էր 91 րոպե։ Քննության փուլը հաղթահարած երիտասարդներին FAST հիմնադրամը կհրավիրի հարցազրույցի։
Արդյունքում մոտ 60 ապագա զինծառայողներ կմասնակցեն 6 ամիս տեւողությամբ անվճար նախապատրաստական դասընթացին, որը պաշտոնապես կմեկնարկի հունվարի 29-ին։


FAST-ի ADVANCE STEM դրամաշնորհային ծրագիրն ընդունում է հայտեր

GIF 2019. Վերափոխելով բանականությունը (տեսանյութ)

ՊՆ-ն, FAST-ն ու Հայ Տեքը «1991 ստորաբաժանում» ծրագիր են սկսում

#SSS19. Հայաստանի ՏՏ դեմքերը՝ Սևան Ստարտափ Սամմիթի մասին (տեսանյութ)

ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ՏՏ ոլորտում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ

18 ստարտափ ներկայացել է FAST-ի բիզնես հրեշտակ ներդրողներին

EIF-ը, Սան Խոսեի պետական համալսարանն ու FAST-ը կհամագործակցեն

Հայտնի են NASA SpaceApps Challenge 2018-ի հայաստանյան փուլի հաղթողները

NASA-ի կազմակերպած մրցույթին մասնակցում է նաև Հայաստանը

Dasaran.am-ը կօգնի ամրապնդել զինծառայողների ծնողների հետադարձ կապը ՊՆ հետ

FAST-ն ու ՊՆ-ն ռազմական և քաղաքացիական ոլորտների միջև «տաղանդների շրջապտույտ» կստեղծեն

FAST-ը Երևանում գլոբալ նորարարական ֆորում կանցկացնի

«ՆերՈւԺ» ծրագրի հաղթող սփյուռքահայերը կստանան մինչև 15 մլն․ դրամ

Մրցույթ գիտական ներուժ ունեցող զորակոչիկների համար

FAST-ի «Հաջորդ սերնդի խորհրդը» ընդունում է անդամակցության դիմումներ