fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Մեկնարկում է «ՆերՈւժ» սփյուռքի ստարթափ ծրագիրը. ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Սփյուռքի գործերի հանձնակատարի  գրասենյակի միջև սեպտեմբերի 5-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ «ՆերՈւժ» սփյուռքի ստարտափ ծրագիրը համատեղ իրականացնելու վերաբերյալ։

Հուշագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Զարեհ Սինանյանը նշել է, որ ծրագրի նպատակն է խթանելու հայրենադարձությանը, նպաստելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայկական սփյուռքի ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, և այս տարի հիմնական շեշտը դրվելու է բարձր տեխնոլոգիական ոլորտի վրա:

Նախարար Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ  նախարարությունը ստեղծվել է տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման, ինչպես նաև թվայնացման և ռազմաարդյունաբերության զարգացման համար:

«Այս ծրագրով մենք, ըստ էության, ևս մեկ քար ենք դնում «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի իրականացման գործում:  Հայաստանը տարածաշրջանում տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակ կա, և սա ապահովելու համար մենք ունենք մրցակցային առավելություն՝ հայկական սփյուռքի հայրենակիցների գոյությունը և աջակցությունը»,-նշել է նախարարը:

Հակոբ Արշակյանն ընդգծել է նաև, որ  «ՆերՈւժ» ծրագիրը կնպաստի նախարարության գլխավոր նպատակներից մեկին՝ տաղանդի արտահոսքը կանխելուն և ներհոսքը խթանելուն։

«ՆերՈւժ» սփյուռքի ստարտափ ծրագիրն այս տարի դեկտեմբերին կանցկացվի 2-րդ անգամ՝ յուրահատուկ հարթակ դառնալով Հայաստանի և Սփյուռքի ստարտափների համագործակցության, կայացման և կապերի ստեղծման համար։

Ծրագրի մեկնարկը տրվել է անցած տարի։ Մասնակցել են 27 երկրների 71 ստարտափ գաղափար ներկայացնող 127 մասնակիցներ։ Հաղթող են ճանաչվել 9 ստարտափներ՝ ստանալով դրամաշնորհներ։


Վանաձորում ընթանում է Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել է ազգային վենչուրային ֆոնդի ֆինանսավորման հետ կապված հարցեր

Հակոբ Արշակյանը հանդիպել է Սպիտակ տան ու ԱՄՆ Կոնգրեսի նորարարությունների խորհուրդների ղեկավարության ու անդամների հետ

Նախարար Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Yerevan Testing Days կոնֆերանսում

Օտարերկյա ՏՏ ընկերությունները հարկային արտոնություն չեն ստանա

ՏՏ նախարարը հանդիպել է Google-ի տնօրենի հետ

Ֆրանսիական «Sigfox» ընկերությունը պատրաստ է համագործակցելու հայաստանյան IoT ստարտափների հետ

DataArt միջազգային ընկերությունը գրասենյակ կբացի Հայաստանում

Հակոբ Արշակյանը մասնակցել է Mobile World Congress-ին

Ջնջել ենք Հայաստանի և Սփյուռքի միջև սահմանը, որովհետև մեր գլխավոր խնդիրն է ստեղծել հնարավորություններ բոլորի համար․ Նիկոլ Փաշինյան

Դիլիջանում ընթանում է «ՆերՈւժ» սփյուռքի երիտասարդների ստարտափ ծրագիրը

Տեղի է ունեցել «Ինժեներական քաղաք»-ի հիմնարկեքի արարողությունը

ԱԱԾ-ն և Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը կհամագործակցեն

Բիզնես ինովացիոն ֆորումի առանցքում Հայաստանի արդիականացման ծրագիրն է

81 մլն դրամ է տրամադրվել սփյուռքի նախարարությանը՝ «ներՈւԺ» ծրագրի համար

Երևանում կայացավ «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» (ԳՏՄ) գիտաժողովը (տեսանյութ)