Մեր նպատակն է տնտեսության ոլորտում իրականացնել տեխնոլոգիական հեղափոխություն․ Նիկոլ Փաշինյան - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Մեր նպատակն է տնտեսության ոլորտում իրականացնել տեխնոլոգիական հեղափոխություն․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից կազմակերպված Leaving No One Behind in an Age of Technological Revolution խորագրով միջոցառմանը, որի ընթացքում քննարկվել են տեխնոլոգիական հեղափոխության դարաշրջանում համագործակցության զարգացմանը, փորձի փոխանակմանն ու երկրների զարգացմանը վերաբերող հարցեր:

Վարչապետը կարևորել է Հայաստանի և ՄԱԶԾ-ի միջև համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, գործընկերային կապերի հետևողական խորացումը` ի նպաստ մեր երկրի կառավարման համակարգի զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, փորձի փոխանակմանը:

Գործադիրի ղեկավարը նշել է, որ ՀՀ կառավարությունն ընթանում է տնտեսության կառուցվածքի փոփոխության ճանապարհով` շեշտը դնելով բարձր տեխնոլոգիական ճյուղի զարգացման վրա: «Մեր նպատակն է Հայաստանն ագրարային երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի, տնտեսության ոլորտում իրականացնել տեխնոլոգիական հեղափոխություն. դա մեր ամենակարևոր խնդիրներից է»,– ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, ու Հայաստանում տեղի ունեցած գործընթացներից հետո կառավարության առաջնահերթություններից մեկն է իրական փոփոխությունների իրականացումը տնտեսության զարգացման ուղղությամբ, մասնավորապես, դրանում նորագույն տեխնոլոգիաների դերի բարձրացման, կառավարման համակարգի, կրթության ոլորտների զարգացման ուղղություններով:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից մեր երկրում իրականացվող ծրագրերն ու համոզմունք հայտնել, որ դրանք կնպաստեն Հայաստանի շարունակական զարգացմանն ու առաջընթացին: Իր խոսքում վարչապետն անդրադարձել է մեր երկրում տեխնոլոգիական ներուժի իրացմանը, ՏՏ ոլորտի հնարավորություններին, երիտասարդների շրջանում տեխնոլոգիական մոտեցումների խթանմանն ու տարածմանը, Հայաստանում ներդրումների իրականացման հնարավորություններին և այլ թեմաների:


Հայաստանում թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներ են ընթանում

Տակեո Կանադեն ՀՀ պետական մրցանակ է ստացել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար

Նիկոլ Փաշինյանի ելույթը WCIT 2019-ին

Կնվազեցվեն ռոումինգի ծառայությունների սակագները․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանն ու Սինգապուրը քննարկել են ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Index Ventures-ի թիմը հայկական ստարտափներին կներկայացնի Սիլիկոնյան հովտում

Հայաստանը համարվում է նախկին Խորհրդային Միության Սիլիկոնային հովիտը․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպել է Apple-ի ղեկավար Թիմ Քուկի հետ

Նիկոլ Փաշինյանն այցելել է PicsArt-ի հայաստանյան գրասենյակ

13-ամյա պատանին պարգևատրվել է վարչապետի կողմից

«Թումո»-ն կարող է դառնալ Հայաստանի բրենդն աշխարհում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Փաշինյանն այցելել է «Ինժեներական քաղաք» (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Reddit սոցցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին

Նիկոլ Փաշինյանը կգլխավորի «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը

Իմ ուշադրությունը կենտրոնացած է կոռուպցիայի և բարձր տեխնոլոգիաների հետ կապված խնդիրներին․ Նիկոլ Փաշինյան

Ես պետք է ներողություն խնդրեմ Նիկոլ Փաշինյանից․ Menu.am-ի հիմնադիր (տեսանյութ)