ՆԱՍԱ-ն զոնդ է գործարկել Արեգակն ուսումնասիրելու համար - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

ՆԱՍԱ-ն զոնդ է գործարկել Արեգակն ուսումնասիրելու համար

psp infrontofsun - ՆԱՍԱ-ն զոնդ է գործարկել Արեգակն ուսումնասիրելու համար

ՆԱՍԱ-ն զոնդ է գործարկել Արևն ուսումնասիրելու համար: Կայացել է Parker Solar Probe-ի ավտոմատ կայանի արձակումը, որի առաքելությունն Արևի հետազոտումն է: Զոնդը բաց տիեզերք է դուրս հանել Delta IV հրթիռակիրը, որն արձակվել է Ֆլորիդա նահանգում Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից, հայտնում է tert.am-ը` հղում կատարելով  ՆԱՍԱ-ի կայքում տեղադրված հաղորդագրությանը:

Ըստ Solar Probe+ նախագծի՝ ստեղծվում են այնպիսի սարքեր, որոնք կաշխատեն աստղից 10 շառավղից պակաս հեռավորությամբ: Այսպիսով, Parker Solar Probe տիեզերանավը գիսաստղից պետք է գտնվի մոտ 6.4 մլն կմ, այսինքն՝ 9 շառավիղ հեռավորության վրա:

Բարձր ջերմաստիճանային պայմաններին (1400 աստիճան՝ ըստ Ցելսիուսի) դիմանալու համար Parker Solar Probe զոնդը կհամալրվի հատուկ ջերմային վահանով, որը 2.4 մետր տրամագիծ է ունենալու: Հաշվարկների համաձայն՝ զոնդի ջերմաստիճանը կկազմի 29.4 աստիճան՝ ըստ Ցելսիուսի: