Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
«Ստարտափ Արմենիա» հիմնադրամի նախաձեռնությամբ հայկական ստարտափ էկոհամակարգը բացառիկ հնարավորություն կունենա տեսակապի միջոցով զրուցելու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Զրույցի ժամանակ նախագահը կանդրադառնա վերջին շրջանում աշխարհում և Հայաստանում նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին ստարտափների տեսանկյունից։
– Ի՞նչ նոր խնդիրներ են առաջ գալիս, որոնք կարիք կունենան ստարտափային լուծումների։
– Ինչպիսի՞ փոփոխություններ պետք է անեն ստարտափները սպասվող նոր աշխարհում մրցունակ լինելու համար։
Վիրտուալ զրույցը տեղի կունենա ապրիլի 30-ին, ժամը 17:00-ին։
Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։ Ցանկացողները կարող են նաև նախօրոք ուղարկել հարցեր։ Զրույցի լեզուն լինելու է հայերեն։ Գրանցվել և հարցեր ուղարկել կարող եք այս հղումով:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո