-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին: Վարչապետը ողջունել է Օհանյանի այցը Հայաստան և նշել, որ ուրախ է նրա ու սփյուռքահայ մեր մյուս հայրենակիցների արձանագրած յուրաքանչյուր հաջողության համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայության ներուժի իրացումը՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ու բարօրության:
Ալեքսիս Օհանյանը ներկայացրել է իր տպավորությունները հայրենիքից և Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարությանը մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջողություններ: Նշելով, որ սա իր 6-րդ այցն է հայրենիք՝ Օհանյանը հավելել է, որ ուրախ կլինի նպաստել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը:
Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են ՏՏ ոլորտում համագործակցությանը և Ալեքսիս Օհանյանի կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորություններին վերաբերող հարցեր:
Հանդիպման մասին Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել նաև իր ֆեյսբուքյան էջում։
Այսօր կառավարությունում հանդիպեցի reddit սոցիալական ցանցի եւ initialized ներդրումային ընկերության համահիմնադիր Alexis…
Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Mittwoch, 27. Juni 2018
Ընթերցեք նաև՝
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո