fbpx

Նոր հետաքրքիր մանրամասներ GTA 6-ի մասին․ Vice City-ի վերադարձը և հերոսները

Արդեն շուտով կկայանա Grand Theft Auto 6-ի պաշտոնական անոնսը, որից հետո էլ արդեն թրեյլերը։ Reddit-ում այս օրերին շրջանառվում են խոսակցություններ, թե ինչպիսին կլինի նոր GTA-ը, ինչ քաղաքներ կլինեն ու ինչ հերոսներով այն կներկայանա խաղասերներին։ Այսպիսով ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր շշուկներ լեգենդար խաղի մասին։

Մի քանի գլխավոր հերոսներ

Ըստ նախնական տեղեկությունների՝ խաղում միանգամից կլինեն մի քանի գլխավոր հերոսներ, ընդ որում դրանցից երկուսը կարող են քույր և եղբայր լինել։ Մատիաս Գոնսալես անունով գլխավոր հերոսի դերը կխաղա դերասան Ջոն Լեգուիզամոն, իսկ ֆոտոմոդել Ռոզելին Սանչեսը կկատարի չար Վալերիա Մադրինայի դերը։

Vice City և մի քանի այլ քաղաքներ

Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ խաղացողները կտեղափոխվեն 1980-90-ականներ և սա հիանալի կլինի Vice City քաղաք վերադառնալու համար։ Սակայն բացի այս քաղաքից կլինեն մի քանի այլ քաղաքներ նույնպես։ Դրանցից մեկը ոգեշնչված կլինի Ֆորտ-Լոդերդեյով (Ֆլորիդա, ԱՄՆ), իսկ մյուսը՝ Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտան կլինի։ GTA 6-ի Բոգոտան հավանաբար նման կլինի GTA V-ի Հյուսիսային Յանկտոնին։ Հերոսները այս քաղաք կժամանեն միայն հատուկ առաջադրանքներ կատարելու նպատակով։

Խաղի թողարկման ամսաթվերը

GTA 6-ը պետք է թողարկվի 2021թ․ վերջում կամ էլ հնարավոր է 2022թ․ սկզբին։ Դրա հետ մեկտեղ թրեյլերին կարող ենք տեսնել արդեն իսկ այս տարվա ապրիլին, սիկ անոնսը արդեն փետրվարին։ Այժ ժամանակացույցը տրամաբանակ է, քանի որ GTA V-ի դեպքում նույնպես անոսը թողարկվեց խաղից 2 տարի առաջ։

Այլ հետաքրքիր մանրմասներ

  • Խաղի քարտեզը նախագծված է ՝ հաշվի առնելով օդային ճանապարհորդությունը,
  • 6 աստղանի ոստիկանների հետապնդման համակարգը կվերադառնա,
  • Առցանց ռեժիմը կլինի ավելի սյուժետային (Red Dead Style),
  • Առաջին անգամ վառելիք կհայտնվի ավտոմոբիլներում,
  • Խաղացողին հասանելի կլինի անձնական տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու հնարավորություն,
  • Զենքերը հնարավոր կլինի պահվել մեքենայի բեռնախցիկում,
  • Խաղի ոստիկանական համակարգը նման կլինի RDR2- ին։