Նոր շնչասարք՝ հայ ինժեներների կողմից (տեսանյութ) - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Նոր շնչասարք՝ հայ ինժեներների կողմից (տեսանյութ)

Հայ ինժեներները շնչառության նոր բուժսարք են ստեղծել։ Արթուր Շահինյանն իր ընկերների հետ որոշել են իրենց ներդրումն ունենալ կորոնավիրուսի դեմ պայքարում և ստեղծել են շնչառության բուժսարք։

Արթուրի խոսքով՝ սարքը թթվածնով հարուստ օդ է մղում դեպի թոքեր և հարկ եղած դեպքում նաև թոքերից արտամղում է այն։ Ավելի ծանր հիվանդները չեն կարողանում նույնիսկ արտաշնչել, այս սարքավորումը նաև այդ հարցը կլուծի։

Սարքը նախագծելիս խորհրդակցնել են բժիշկների, համապատասխան մասնագետների հետ, ինչպես նաև ուսումնասիրել են աշխարհում լայն տարածում ունեցող նմանատիպ սարքավորումների կառուցվածքը և ընկերներով մշակել նախատիպը։ Սարքավորումների ու դետալների հիմնական մասերը եռաչափ տպիչով են ստացել։

Նորաստեղծ և քիչ ծախսատար շնչասարքի մասին էլեկտրոնային նամակով տեղեկացրել են վարչապետին, առողջապահության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարներին։ Առաջարկել իրենց համագործակցությունը նաև այլ բուժսարքերի վերանորոգման հարցով։

Շնչասարքը դեռևս կատարելագործման փուլում է, իսկ թե ինչպես է այն աշխատում ներկայացված է տեսանյութում.

Աղբյուրը՝ armradio.am

Reebok-ը ստեղծել է տեխնոլոգիական դիմակներ՝ սպորտով զբաղվելու համար

Ներկայացվել է նոր հակավիրուսային կոստյում՝ մաքսիմալ պաշտպանությամբ

Հեռավար կրթությունը Հայաստանում. e-school Armenia-ի հաջողությունը (տեսանյութ)

Կորոնավիրուսի նոր թեստը 15 րոպեում ստուգում է հիվանդության առկայությունը

ՏՏ ոլորտի աջակցության համար կկտրամադրվեն 10-30 մլն դրամի դրամաշնորհներ

Ֆրանսիացիները ավելի քան 10 մլն լիտր գարեջուր կոչնչացնեն

Apple-ն ու Google-ը չեն կարողանա հետևել մարդկանց

98-ամյա կինը Youtube-ի օգնությամբ ավելի քան 1.2 մլն ռուբլի է հավաքել բժիշկների համար

Երկրին մոտենում է «պաշտպանիչ դիմակով երկնաքար»․ գիտնականներ

Սմարթֆոնների շուկան 2020թ․ զգալիորեն կկրճատվի

Բիլ Գեյթսը՝ կարանտինից դուրս գալու վտանգների և պատվաստանյութի մասին

Facebook-ը News Feed-ում նախազգուշացնող հրապարակումներ կանի

Թիմ Քուկը՝ Apple-ի ճակատագրի մասին

Աշխարհի ամենամեծ ինքնաթիռը մոտ 100 տոննա պաշտպանիչ հագուստ ու դիմակ է տեղափոխել Վարշավա

Яндекс.Карты-ն սկսել է ցուցադրել խանութներում հերթերի չափը

#ԿորոնաԴիզայն․ Ինչպես ստեղծվեց կորոնավիրուսի հայտնի նկարը