«Շրեկը» 19 տարեկան է. Ինչպես ստեղծվեց առաջին օսկարակիր լիամետրաժ մուլտֆիլմը - VNews

«Շրեկը» 19 տարեկան է. Ինչպես ստեղծվեց առաջին օսկարակիր լիամետրաժ մուլտֆիլմը

Ուղիղ 19 տարի առաջ՝ 2001թ. մայիսի 18-ին «լույս աշխարհ եկավ» անսովոր կանաչ հսկան, որը հետագայում պետք է դառնար առաջին օսկարակիր լիամետրաժ մուլտֆիլմն ու վայելեր ինչպես փոքրերի, այնպես էլ, համոզված ենք, բազմաթիվ «մեծերի» սերը:

«Շրեկն» առաջին մուլտֆիլմ է, որն ամբողջությամբ ստեղծվել է համակարգչային անիմացիայի միջոցով, ինչպես նաև առաջին լիամետրաժ մուլտֆիլմը, որն արժանացել է ոլորտի ամենահեղինակավոր տիտղոսին՝ «Օսկարի»: Անսովոր կերպարին նկարել են DreamWorks ստուդիայում: Կարծիք կա, որ հերոսի նախատիպ ծառայել է «մուլտիպլիկացիոն-կայսրության» երբեմնի ղեկավար Մայքլ Էյսները:

Կյանքի առաջին մեկ շաբաթում մուլտը հավաքել է 42 մլն դոլար, այն դեպքում, երբ դրա վրա ծախսվել էր ընդհանուր 60 մլն դոլար, իսկ ամբողջ կյանքի ընթացքում այն հասցրել է 487 մլն դոլար հավաքել:

Մուլտֆիլմի ստեղծման համար հեղինակներն օգտագործել են motion capture տեխնոլոգիան, այսինքն՝ ExpertVision Hires Falcon 10 տեսախցիկի միջոցով ֆիքսվել են իրական մարդկանց շարժումները, որոնք տեղադրվել են համակարգչային մոդելների վրա: Անիմացիայի մեծ մասը ստեղծվել է Fluid Animation System ծրագրի միջոցով, սակայն դժվարություններ են առաջացել Ֆեոնայի մազերի և Լորդ Ֆարկուադայի պատկերման հետ, որի համար օգտագործել են Maya փաթեթը:

Մուլտհերոսներին հնչյունավորել են հոլիվուդյան հայտնի դերասաններ, ինչպիսիք են՝ Մայք Մայերսը (Շրեկ), Քեմերոն Դիասը (Ֆիոնա), Էդի Մյորֆին (ավանակ)  և Անտոնիո Բանդերասը (Կոշկավոր կատու):

Մուլտֆիլմի ստեղծման դժվարին, բայց հետաքրքիր պատմության մասին փոքրիկ վավերագրական ֆիլմ է նկարահանվել, որն էլ ներկայացնում ենք ձեզ.