-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Երբ միլիարդատեր, աշխարհի ամենահարուստ մարդկանցից Ուորեն Բաֆեթը նոր աշխատող է պատրաստվում ընդունել կամ ներդրում կատարել, նա շատ չափանիշներ է դիտարկում։ Բայց կրթական աստիճանն ու կոչումներն այն չափանիշները չեն, որին Բաֆեթը առաջնային կարևորություն է տալիս։
«Ինձ չի հետաքրքրում ինչ-որ մեկը գնացել է դպրոց թե ոչ, երբ ես պատրաստվում եմ մեկին աշխատանք առաջարկել կամ ներդրում կատարել»,նշել էր Բաֆեթը Wall Street Journal-ին տված իր հարցազրույցում։
Իրականում հենց ինքը Բաֆեթը երիտասարդ տարիներին չէր ուզում քոլեջ ընդունվել. նա պատմում է, որ միակ պատճառը քոլեջ դիմելու համար եղել է իր հոր ցանկությունը։ «Մեկ տարի սովորելուց հետո, ես ուզում էի դուրս գալ քոլեջից ու բիզնեսով զբաղվել, սակայն ընդհառաջ գնալով հորս հորդորներին, ես մեկ տարի էլ սովորեցի, բայց կրթությունը դադարեցնելու իմ ցանկությունը այդպես էլ չմարեց»։
Այնուհետև նա ընդունվում է Նեբրասկայի համալսարան, որտեղ ստանում է բիզնեսի կառավարման ոլորտում բակալավրի կոչում։ Նրա հիշողություններում համալսարանը, բավական կարևոր տեղ է զբաղեցնում, այդուամենայնիվ նա համարում է, որ գիտական աստիճանը հաջողության հասնելու համար էական նշանակություն չունի։
«Լավագույն կրթությունը սեփական անձի մեջ ներդրում կատարելն է, սակայն դա չի նշանակում համալսարանի կամ քոլեջի կրթություն», ասում է Բաֆեթը, այդ թվում նաև կիսվելով իր սովորելու մեթոդով։ «ԱՄՆ-ում ընդուված չէ, բայց ես պնդում եմ, որ հարկավոր են օրվա մեջ մի քանի ժամ տրամադրել ուղղակի նստել մտածելուն»։
Բաֆեթը, որը ունի նաև մագիստրոսի դիպլոմ ասում է, որ չի կախել պատերից և նույնիսկ չգիտի թե որտեղ են դրանք։
7 ֆինանսական միֆեր, որոնք խանգարում են մեզ մեր կյանքում
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո