Չաթ վարորդի հետ․ նոր գործառույթ Yandex Taxi-ում - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Չաթ վարորդի հետ․ նոր գործառույթ Yandex Taxi-ում

0cef4c14d715565cb8a4dd530fca0e75 - Չաթ վարորդի հետ․ նոր գործառույթ Yandex Taxi-ում

Yandex Taxi-ի բջջային հավելվածում շուտով հասանելի կլինի նոր գործառույթ, որը թույլ կտա շփվել վարորդի հետ՝ չաթով։ Վարորդները կկարողանան թելադրել հաղորդագրության տեքստը, որը ցանկանում են ուղարկել ՝ առանց ճանապարհից շեղվելու։ Ուղևորները կստանան հաղորդագրությունը տեքստային տարբերակով։ Համակարգը կաշխատի նաև հետադարձ տարբերակով․ ուղևորը կարող է գրել հաղորդագրություն, իսկ վարորդ այն կստանա ձայնային տարբերակով։ Այս նպատակով Yandex-ն օգտագործում է SpeechKit տեխնոլոգիան։

download 2 1 - Չաթ վարորդի հետ․ նոր գործառույթ Yandex Taxi-ում

Ընկերությունը  նշել է, որ այս նոր գործառույթը օգտակար կլինի հատկապես լսողական խնդիրներ ունեցող վարորդների համար, չնայած որ ընկերությունը սահմանափակ ֆիզիկական կարողություններով վարորդների քանակի վերաբերյալ տեղեկատվություն չի հաղորդել։

Yandex-ը ծրագրում է այս ծառայությունը հասանելի դարձնել բոլոր քաղաքներում։ Ներքին մեսինջերի թողարկման ամսաթվի վերաբերյալ ստույգ տեղեկատվություն սակայն դեռևս չկա։